Թեեւ ուրբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած պաշտոնանկության ենթակա պաշտոնյաների շարքում Երեւանի նախկին քաղաքապետ, Կադաստրի պետական կոմիտեի պետ Երվանդ Զախարյանի անունը չկար, վերջինս, սակայն, եթե հնչեցներ էլ, միեւնույն է, Զախարյանը դա արտառոց չէր համարի: Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ լուրջ չի վերաբերվում այդ պահանջներին, ա՞յդ պատճառով արտառոց չէ համարի, պարոն Զախարյանն ասաց. «Լուրջ-անլուրջ վերաբերվելու հարց չկա: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն այդ ստատուսը չունի, որ մարդկանց նշանակի, մարդկանց ազատի: Առաջարկություն է, ներկայացնում է հանրապետության նախագահին. նախագահը կնայի, թե ո՞նց վերաբերվի դրանց»:
Պարոն Զախարյանի հետ զրույցի ընթացքում դեռ հայտնի չէր նախագահ Սարգսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղած պատասխան նամակի մասին:
Մեր հարցին՝ իր կարծիքով նախագահն ինչպե՞ս կարձագանքի Հավհաննիսյանի առաջարկին, Զախարյանն ասաց. «Չեմ կարող ասել, ես դա մեկնաբանելու իրավունք չունեմ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև