Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդի ընդվզում կլինի, իշխանությունը կպատասխանի ուժով…

Մարտ 25,2013 14:04

«Եթե Սերժ Սարգսյանը ընդունի եւ համաձայնվի Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջների հետ, ապա նա լուրջ խնդիրներ կունենա, թեեւ դրանք շատ օգտակար կլինեն: Շատ հնարավոր է, որ այդ փոփոխությունները օգտակար լինեն Սերժ Սարգսյանի եւ ոչ միայն նրա` այլեւ հանրության համար: Նա այդ համակարգի զոհն է ու քանի որ այդ համակարգը պահպանում է իրեն, նա էլ ստիպված պահպանում է այդ համակարգը»,-այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում ասաց «Կանաչների կուսակցության» նախագահ Արմենակ Դովլաթյանը:

Դովլաթյանի ձեւակերպմամբ` լավագույն տարբերակն արդեն բաց է թողնվել, թեեւ դրանք երկուսն էին` «Առաջինը` կամ ճանաչել իրականում հաղթած նախագահին, որը Րաֆֆի Հովհաննիսյանն էր, ինչը տեղի չունեցավ, իսկ երկրորդը` իրատեսական չէ, բայց եթե Սահմանադրական դատարանը անվավեր ճանաչեր ընտրությունները, սա իրատեսականի այն մասն էր, որ եթե իհարկե լիներ, շատ լավ կլիներ, բայց էլի չեղավ»:

Այժմ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը երկուսով պետք է հարցի լուծումը գտնեն, վստահեցնում է Դովլաթյանը՝ նշելով, որ հարցի լուծումը այդ երկու անձի ձեռքերում է, եւ նրանք պետք է զիջումների գնան ու այլ բան է, եթե դա հանրության որոշ հատվածների ձեռնտու չլինի: Իսկ վատագույն տարբերակը, ստեղծված իրավիճակի համար, որ կարող է լինել, դա ըստ Դովլաթյանի հետեւյալն է` «Ժողովրդի ընդվզում կլինի, որին իշխանությունը կպատասխանի ուժով, որի հետեւանքները անկանխատեսելի են»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031