Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վաժա Ազիարաշվիլու «խմբի» բողոքի քննությունն ավարտվեց

Մարտ 25,2013 14:01

ՀՀ վերաքննիչ եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում ավարտվեց Վրաստանի քաղաքացի Վաժա Ազիարաշվիլու, ԵՊՀ աշխատակից Հասմիկ Դուրգարյանի, ոստիկան Վարդան Եղիազարյանի, վարորդ Կարեն Հովհաննիսյանի, Դավիթ Ղամբարյանի բողոքի քննությունը:

10 տարվա ազատազրկման էր դատապարտվել Վաժա Ազիարաշվիլին, որը մեղադրվել է 150 միավոր հնատիպ գրքել Ազգային գրադարանից եւ ԵՊՀ գրադարանից հափշտակելու համար: Վերաքննիչ բողոք չէր բերել միայն Երվանդ Ղամբարյանը:

Այսօր դատական նիստի ժամանակ վրացի ամբաստանյալի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արտավազդ Փարսադանյանը միջնորդեց, որպեսզի Վաժայի հարազատների կողմից Հայաստան ուղարկվելիք գրքերը ենթարկվեն ապրանքագիտական փորձաքննության:

Վաժա Ազիարաշվիլին դիմեց դատարանին (թարգմանչի միջոցով), որպեսզի դատարանը տրամադրի հասցե՝ Հայաստանից իր գնած հնատիպ գրքերը ուղարկելու համար: Ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանի պաշտպան, փաստաբան Սեդա Սաֆարյանն ասաց, որ այդ գրքերի վերադարձը Հայաստան բխում է պետության շահերից: Նախագահող դատավոր Արշակ Խաչատրյանը մերժեց Ա. Փարսադանյանի միջնորդությունը:

Այլ միջնորդություններ չեղան եւ դատարանը մտել է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031