Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանին ծիծաղեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանի «թույլտվությունը»

Մարտ 25,2013 13:59

ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն իրատեսական չի համարում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ուրբաթ օրը հանրահավաքում հնչեցրած պահանջները:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին ուղղված իր նամակում Րաֆֆի Հովհաննիսյանը, մասնավորաբար, պահանջել էր մինչեւ տարեվերջ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, առնվազն հինգ մարզպետների ազատում աշխատանքից եւ այդ պաշտոններում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակում: «Մենք կուսակցությունում երեւի կքննարկենք, եւ ես իմ ամբողջական կարծիքն այնտեղ կարտահայտեմ: Բայց կարճ՝ ոչ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Aravot.am-ը պարոն Հարությունյանից հետաքրքրվեց՝ ոգեւորվա՞ծ է ինքն այն մտքից, որ Րաֆֆի Հովհաննիսյանը թույլ տվեց Սերժ Սարգսյանին՝ շարունակել պաշտոնավարել նախագահի պաշտոնում: Դավիթ Հարությունյանը ծիծաղեց. «Կարծում եմ, ձեր հարցը պատասխան չէր պահանջում, այլ միայն ժպիտ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031