ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան վեցերորդ տարելիցի կապակցությամբ, այսօր պանթեոնում էին նրա կուսակից եւ զինակից ընկերները, ընտանիքի անդամները: Անդրանիկ Մարգարյանի շիրիմին ծաղկեպսակ կար նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից:
Նախ պանթեոն ժամանեցին ՀՀԿ-ականները, մարզպետներից ներկա էին Արարատի, Արմավիրի եւ Արագածոտնի մարզպետները, ապա Մարգարյանի ընտանիքի անդամները, հետո՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կառավարության անդամները: Երեւանի քաղաքապետ, Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգարյանը, եկավ նախագահի շքախմբի հետ:
Պանթեոնում մատուցվեց նաեւ հոգեհանգստյան կարգ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև