Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր շարունակեց Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի, Դավիթ Գալստյանի, Արման Դալլաքյանի, Արթուր Մանուկյանի նկատմամբ հարուցված քրգործով գործով հերթական նիստը:
Դատական նիստին ներկայացել էր տուժող Կարեն Ջիլավյանը եւ չորս վկա` Էդուարդ Հարությունյան, Անահիտ Մանուկյան, Կարինե Ջինանյան, Հովհաննես Ջիաննյանը:
Անահիտ Մանուկյանը, ճանաչեց ամբաստանյալներից մեկին` Դավիթ Գալստյանին. «Ամառանոց ենք վարձով տվել Գուրգեն Հայրապետյանի ընտանիքին, իսկ նրան, այդ մարդուն տեսել եմ Գուրգենենց հետ, կասկածելի բաներ չեմ նկատել, առանձնատունը երկու ամսով էինք տվել: 2011 թվականին ենք ամառանոցը վարձակալության հանձնել: Այդ ժամանակահատվածում երկու կամ երեք անգամ այցելել ենք առանձնատուն գումար վերցնելու նպատակով, ոչ մի արտառոց բան չեմ նկատել ու երկու անգամ տեսել եմ այդ մարդուն այնտեղ: Իսկ ամառանոցը հայտարարությամբ էին գտել: Ես Դավիթի անունը չէի հիշում, իսկ իմ ցուցմունքի մեջ նրա անունը հիշելով եմ գրում, ես խոսակցության ընթացքում եմ նրա անունը իմացել: Դավիթին Գուրգենենց հետ իր կնոջ եւ երեխայի հետ եմ տեսել, երեխան աղջիկ էր, փոքրիկ: Ես վստահ չեմ՝ դա նրա կինն էր, թե ոչ, բայց նրան այդ կնոջ ու երեխայի հետ եմ տեսել:
Վարձակալության պայմանագիրը հենց ամառանոցում է ստորագրվել: Առաջին անգամ հայրս նրանց տարել էր ցույց տալու ամառանոցը, ապա որոշ ժամանակ անց զանգեցին ու ասացին, որ վերցնում են:
Կարդացեք նաև
Ստորագրելուց Գուրգենն ու Դավիթն էին, ապա եկավ կինը իր երկու երեխաների հետ: Զարուհի Հովնանյանը ներկայացավ իբրեւ Գուրգենի կին: Պայմանագրում արձանագրել եմ միայն Գուրգենի անձնագիրը, բայց ստորագրեցին միայն երկուսով; Հենց այդ օրն էլ երկու ամսվա գումարը տվեցին մեզ: Զարուհու հետ երբեք չեմ շփվել, մի քանի անգամ խոսել եմ երեխայի հետ, իմացել եմ որ բնակվել են Մալաթիայում, նա այնտեղի դպրոցն է սովորել: Մեր այցելությունների ընթացքում տեսել եմ, որ նրանք հեռախոսով խոսել են, ես չեմ լսել, թե ինչ, եւ ում հետ են խոսել: Մեր` այնտեղ գնալուց առաջ իրենց տեղեկացրել ենք, որ կիրակի օրերին հնարավոր է գանք, քանի որ ծառերը պետք է ջրվեն, իսկ ջրի օրը կիրակին էր: Գուրգենի հեռախոսահամարը ունեինք, նրա համարը կարծեմ ցուցմունքի մեջ էլ եմ գրել, բայց հիմա չեմ հիշում: Վարձակալության ժամկետը լրանալուց հետո նրանք ազատեցին բնակարանը ու այն կրկին վարձով տվեցինք: Մենք հեռուստատեսությամբ տեղեկացանք, որ Գուրգեն Մարգարյանի հետ նման բաներ է տեղի ունեցել, բայց էլի չկասկածեցինք, որ դա նա է, ապա մոտ երկու- երեք շաբաթ անց ոստիկանները եկան ամառանոցը ստուգելու: Հետո հայրս`Ռոբերտ Մանուկյանը ինձ պատմեց, թե ովքեր են եղել մեր բնակարանը վարձակալածները, ասաց որ հենց Գուրգենին են բռնել»:
Դատական նիստը շարունակվում է:
Հիշեցնենք, որ կազմակերպված խումբը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների տների վրա ավազակային հարձակումներ է գործել:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ