Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին

Մարտ 25,2013 13:00

Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան,

Շնորհակալ եմ մեր հանդիպման ժամանակ արված իմ առաջարկությունը վերջապես ընդունելու և Ձեր մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար: Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության և պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից և ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար: Ինձ ուրախացնում է, որ Դուք ունեք նաև ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն, և այդ հարցում մեր կարծիքները կարծես բավականաչափ մոտ են: Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք:

Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք խնդրում եմ հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք և մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը:

Հարգանքով՝
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    «Վատ երկխոսությունը ավելի լավ է,քան լավ պատերազմը »: (Նույնիսկ պաշտոնական տվյալներով) ԿԵՍ ՄԻԼԻՈՆԻՑ ավել բողոքի քվեն Հայաստանի պես փոքր երկրում ՀՍԿԱ քաղաքական ուժ/գործոն է,որի հետ ՊԻՏԻ հաշվի նստել: Ով սա չի հասկանում (կամ չի «հասկանում»), նա քաղաքականապես հասուն չէ:Այսօր Հայաստանում գոյություն ունի ՀՍԿԱ սոցիալական ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ: Օլիգարխային կլանը թալանելով-հյուծել/հյուծում է երկիրը: Ինչպես արդեն գրել եմ,իշխանությունները ՀԻՄԱ պիտի գնան ԼՈՒՐՋ փոխզիջումների,այլապես Հայաստանում ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ անխուսափելի կլինի: ՀՀԿ-ն ՉԻ կարող ամեն ընտրությունից առաջ (իր դուստր բիզնես ԲՀԿ-ի միջոցով) խլել ընդդիմության/ժողովրդի ձայնը ու երկրի առաջ ծառացած խնդիրների լուծումը հետաձգել մինչև հաջորդ ընտրություններ: Հայաստանը այլևս այդ ԺԱՄԱՆԱԿԸ չունի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031