Մարտի 24-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Արագած թաղամասի 1-ին շենքի թիվ 13 բնակարանից բուժօգնության են տեղափոխվել 2 բնակիչները:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, տան ջեռուցման կաթսայի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն