Բհենաշվար քաղաքում ընթացող շախմատի կանանց AICF-KIIT CUP գավաթային մրցաշարի 9-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւերով ոչ-ոքի արեց հնդկուհի Իշա Կարավադեի հետ եւ 6,0 միավորով պահպանում է «մաքուր» 2-րդ հորիզոնականը: Նա մեկ միավոր պակաս է վաստակել առաջատար, ռուսաստանցի Օլգա Գիրյայից եւ նույնքան միավորով առաջ է երրորդ տեղում ընթացող գերմանուհի Էլիզաբեթ Պետցից:
Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը` կանանց միջազգային գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, 4,5 միավորով 6-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ