Լրահոս
Օրվա լրահոսը

Բաճկոնի վրա արյան հետքեր չկան, ներքնազգեստի վրա առկա են

Մարտ 25,2013 12:19

2005թ. մարտի 15-ի լույս 16-ի գիշերը Ասկերանի մարտական դիրքերում սպանվեց զինծառայող Խաչատուր Մելիքյանը:

Նա Հայաստանի ըմբշամարտի բազմակի չեմպիոն էր: Հակառակորդի կողմից սպանվելու համար Խաչատուրը հետմահու արժանացավ «Արիության մեդալի»:

Սակայն հետագայում պարզվեց, որ նա սպանվել է:

Օրերս ՀՀ քրեական եւ զինվորական գործերով դատարանի վարույթ է ուղարկվել Խաչատուր Մելիքյանի սպանության գործով բողոքը:

Իրավապաշտպան, սպանվածի շահերի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի դիտարկմամբ կատարվածը ոչ թե անզգույշ սպանություն է, այլ դիտավորյալ սպանություն:

«Խաչիկը ֆիզիկապես շատ ուժեղ էր: Նրան մեկ անձը չէր կարող գետնել:

4 ամիս առաջ հայտնաբերված Դումիկյանը չէր կարող նրան սպանել, քանի որ Խաչիկը չեմպիոն էր, տիրապետում էր մարտարվեստի հնարքների»,-ասում է Ռ.Մարտիրոսյանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը մեր  զրույցում վկայակոչեց 2005թ.մարտի 226/14 փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի Խաչիկի մարմնի վրա հայտնաբերվել են 12 եւ ավելի քերծվածքներ, արյունազեղումներ, որոնք պատճառվել են կենդանության օրոք, մահվանից ոչ շատ առաջ:

Իրավապաշտպանի կարծիքով, նախաքննության մարմինն այս կապակցությամբ քննություն չի կատարել, նաեւ Խաչատուրի արյան մեջ էթիլ-սպիրտի հայտնաբերման ուղղությամբ գործնական միջոցառումներ չի իրականացրել:

«Նախաքննությունը չի պարզել, թե Խաչատուրը ում հետ, երբ եւ որտեղ է խմել, այն դեպքում, երբ Դումիկյանն իր ցուցմունքներում նշում է, որ դեպքից առաջ 3 սպաներ գետնատնակում մեկ լիտր օղի են դրել, եւ պատրաստվել են խմել», -ասում է Ռ.Մարտիրոսյանը:

Ըստ իմ զրուցակցի, գործի նյութերով ապացուցվել է, որ Դումիկյանը, որը գտնվել է 4-րդ դիտակետում, տեսել է շարժվող մեկին, կրակել է, սակայն տվյալ դիտակետում որեւէ պարկուճ չի հայտնաբերվել:Ուշադրության արժանի  է այն, որ Խաչատուրը եղել է ձմեռային  ձմեռային բաճկոնով, բաճկոնի վրա արյան հետքեր չկան, իսկ այ, ներքնազգեստի վրա առկա են եղել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031