Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարոն Սերժ Սարգսյան, ապացուցեք, որ հաղթել եք, ու ձեր ստացած 1 միլիոն քվեն գողացված չէ

Մարտ 25,2013 11:41

Բաց նամակ

Պարոն Սերժ Սարգսյան, եթե պնդում եք, որ դուք ազնիվ եք մեր ժողովրդի հետ, որ իրոք հաղթել եք նախագահական ընտրություններում, ինչո՞ւ դուք էլ ձեր հերթին հանրահավաք չեք կազմակերպում, որ ժողովուրդը տեսնի ու համոզվի, որ իր նախագահը ազնիվ է: Ապացուցեք, պարոն նախագահ, որ 1 միլիոն ձայնը ձեր կրակած, կեղծված թիվը չէ ու բլեֆ: Եթե այդքան համոզված եք, ուրեմն արդար դաշտում գործեք:

Նույն ձևով, ինչպես հիմա Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների օրերին Երևան տանող մայրուղիներն եք փակում Րաֆֆու ընտրողների առաջ, որպեսզի հետո ասեք, թե քիչ մարդ է հանրահավաքներին մասնակից ու կրիտիկական զանգված չկա, նույն պայմաններում էլ դուք հանրահավաք կազմակերպեք պարոն նախագահ. տեսնենք ինչքա՞ն մարդ դուրս կգա հրապարակ , որպեսզի համոզվենք 1 միլիոն մարդ կհավաքե՞ք հրապարակում, եթե իհարկե ամեն անգամվա նման հրապարակը զոռով, ստիպողաբար չլցնեք, այլ կամովին գան մարդիկ, ինչպես Րաֆֆու հանրահավաքին: Բայց ես խիստ կասկածում եմ, որ ձեզ կհաջողվի ձեր «կրակած» 1 միլիոն մարդու ապահովել ձեր հանրահավաքում, քանզի վստահ եմ. մեր’ սփյուռքում ապրող հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներիս ձայների հաշվին են կեղծվել ընտրությունները: Պատահական չէր, որ արհամարհվեցին սփյուռքահայերիս ընտրելու սահմանադրական իրավունքը վերականգնելու՝ տարբեր մակարդակներով բարձրացրած մեր բոլոր պահանջներն ու բողոքները : Սոցիալական ցանցերում հազարավոր սփյուռքահայեր ընտրացուցակներում հայտնաբերեցին իրենց անունները և բարձրաձայնեցին այդ մասին:
Մի՞թե աբսուրդի ժանրից չէ 1 միլիոն ձեր օգտին հավաքած քվեն, երբ սոցիալական ծանր վիճակը երկիրը բզկտել ու արտագաղթը երկիրը դատարկում է. մնացածի մասին չեմ խոսում:
Եթե ազնիվ եք, պարոն նախագահ, հանրահավաք անցկացրեք, հրապարակը լցնելու ձեր հնարավորություններն ավելի մեծ են , երբ ձեզ ձայն տված 1 միլիոն մարդը ներկա կգտնվեն ձեր հանրահավաքին ու մենք մեր աչքով կտեսնենք, այդ ժամանակ էլ կհամոզվենք, որ իրոք հաղթողը դուք եք. ապացուցեք խնդրում եմ, թեկուզ 500000 մարդ ու բոլորս էլ այդժամ կհամոզվենք , որ իրոք դուք հաղթել եք ու նախագահի աթոռին արժանի պրեզիդենտ եք, այլապես մեր կարծիքը չենք կարող փոխել առ այն , որ այդ թվերն իրոք կրակված են ու ստորաբար կեղծված, իսկ կեղծիքի համար դատ ու դատաստան է հասնում ՀՀ սահմանադրությամբ պարոն նախագահ, որպեսզի հետագայում էլ դաս լինի բոլոր նրանց, ովքեր առանց ժողովրդի քվեն ստանալու կփորձեն կեղծիքով աթոռի տիրանալ …
Ապացուցե’ք պարոն նախագահ.
ԱՊԱՑՈՒՑԵ’Ք, ՈՐ ԴՈՒՔ ԱԶՆԻՎ ԵՔ ՈՒ ԿԵՂԾՎԱԾ ՉԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ…
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ

ԲՐՅՈՒՍԵԼ
Գրողհրապարակախոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. NUNE says:

    Վոնց ապացուցի եթե չի ընտրվել

  2. Վաչագան says:

    Սկզբից սովորեք գրագետ գրել,հետո նոր անիմաստ պահանջներին համաձայնել:

  3. Ավետյան says:

    Մեզ՝ Բելգիայում ապրող հայերիս, խայտառակ արեցիր քո ՝՝հանճարեղ՛՛ արաջարկությամբ, տիկին Գրող-հրապարակախոս ))))).

  4. david says:

    Հարգեկի Տիկին Սոնա Արշունեցի

    Ձեր այս նամակը Հարգելի տիկին Սոնա, իհարկե ազնիվ մղումներով է գրված, սակայն անիմաստ է այդպիսի հարցերով դիմել մի մարդու, որն ինքն է գլխավորել ընտրությունների ողջ ընթացքը: Դա նման է այն բանին, որ դիմես գայլին, որին հոտը պահպանելու լիազորություն է տրված ու պահանջես նրանից ոչխար գողանալն ու ուտելը թողնել:
    Սկսած 1995 թվականի հուլիսի 5-ից Հայաստանում ոչ մի քիչ թե շատ արդար ընտրություն չի կատարվել: ԼՏՊ-ի դրած համակարգն անխափան գործում է առ այսօր, իսկ իշխանությունը նույն կլանի տարբեր անդամներին է փոխանցվում ժառանգականորեն (ընտրությունների կեղծման միջոցով):
    Այս ամենի վերջը կգա միայն այն ժամանակ, երբ նոր իշխանությունը պատասխանատվության կկանչի ու դատի կտա իր նախորդներին` ազգի նկատմամբ իրականացրած զանազան հանցագործությունների, նրա կարծիքն արհամարելու, ձայները գողանալու և այլ ապօրինությունների ու հանցագործությունների համար:

  5. Արթուր says:

    Հարգելի Սոնա, ամբողջությամբ կիսում եմ նախորդ մեկնաբանություն գրողի` Դավիթի կարծիքը, իսկ պարոնայք Ավետյանի և Վաչագանի գրածներից պարզապես ՀՀԿ-ականի հոտ է փչում: Պարոնայք, մի քիչ ազնվություն ունեցեք և սին պատճառներ մի փնտրեք ձեր առաջնորդներին խայտառակությունից փրկելու համար, նրանք արդեն խայտառակված են ողջ աշխարհում, եթե իհարկե փոքր-ինչ ամոթ ասածը գիտեն և հասկանում են ինչ է նշանակում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031