Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները եւ, մասնավորապես, 8 կարեւոր պաշտոնների «հայցը» ոմանք մեկնաբանեցին չարախնդությամբ՝ պաշտոն է ուզում, շարժումն է ծախում, առեւտուր է անում եւ այլն:
Նախ՝ այդ գործիչն ապացուցել է, որ ցանկացած անբարոյական քայլ իր կողմից բացառված է. սխալ, չհաշվարկած, անտրամաբանական՝ որքան ուզեք, բայց անբարոյական՝ ոչ:
Երկրորդ՝ պետք չէ վախենալ «առեւտուր» բառից, պետք չէ անգամ այն օգտագործել բացասական իմաստով: Թե արտաքին եւ թե ներքին քաղաքականությունը հիմնված է առեւտրի վրա: Եթե դու բավարար ուժ չունես՝ հակառակորդիդ լիակատար եւ վերջնական կապիտուլյաիցայի ենթարկելու, դու պետք է նրա հետ բանակցես, առաջարկես քո պայմանները, նա՝ իրենը: Բնական է, որ կողմերը սկսում են բանակցել, առեւտուր անել իրենց համար առավել նպաստավոր շեմից, բայց հետո, եթե առաջնորդվում են բանականությամբ, իջեցնում են այդ շեմը մինչեւ փոխադարձ ընդունելի սահմանները: Այդ սկզբունքը պետք է գործի մանավանդ ներքին քաղաքականության մեջ, որտեղ, ինչպես արդարացիորեն նշում է Րաֆֆի Հովհաննիսյանը, թշնամիներ չկան:
Կհամաձայնի՞ Սերժ Սարգսյանը նման բանակցությունների, եթե համաձայնվի՝ որքանո՞վ կպակասեցնի պահանջած պաշտոնների թիվը, արդյոք դա ընդունելի կլինի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի համար՝ այդ հարցերին, իհարկե, այս պահին դժվար է պատասխանել: Բայց եկեք մի պահ զուտ տեսականորեն ընդունենք, որ նախագահն ամբողջությամբ կամ մասամբ ընդունում է այդ պահանջները: Ըստ Սահմանադրության , հենց նա՛ է նշանակում թվարկած պաշտոնյաներից մի քանիսին, ենթադրենք՝ գլխավոր դատախազին: Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած ծրագրի համաձայն, իր պահանջով Սերժ Սարգսյանը այդ պաշտոնին նշանակում է, ասենք, Զարուհի Փաստանջյանին: Դրանից հետո ո՞վ է պատասխան տալու Զարուհու ճիշտ կամ սխալ գործողությունների համար՝ Սարգսյա՞նը, Հովհաննիսյա՞նը: Գուցե ժողովո՞ւրդը:
Կարդացեք նաև
Անդրադառնանք ժողովրդին: Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա կողմնակիցները «ժողովուրդ» ասելով հասկանում են մարդկանց, որոնք հանրահավաքի ժամանակ կանգնած են Ազատության հրապարակում՝ ենթադրենք, նրանք 100 հազար հոգի են: «Ժառանգության» առաջնորդը, ըստ երեւույթին, հավատում է անմիջական ժողովրդավարությանը, քաղաքացիական բաց ֆորումներին, ստվերային կառավարությանը եւ այլն: Հետեւաբար, նա իր քայլերը կատարելիս պետք է խորհրդակցի ժողորվդի հետ՝ այնպես, ինչպես որ նա՛ է «ժողովուրդ» բառը հասկանում: Ենթադրենք, վերոհիշյալ պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո, Րաֆֆին հարցնում է Ազատության հրապարակում կանգնած մարդկանց. «Ժողովուրդ, դուք համաձա՞յն եք, որ ես պահանջեմ Սերժ Սարգսյանից, որ վերջինս Հայաստանի գլխավոր դատախազ նշանակի Զարուհի Փաստանջյանին»: Իհարկե, շատ մեծ է հավանականությունը, որ հավաքվածները հավանություն կտան այդ թեկնածությանը: Իսկ եթե նրանք սկսեն վանկարկել «Ջհանգիրյա՞ն», Րաֆֆի Հովհաննիսյանը կփոխի՞ իր որոշումը: Թե՞ այդ դեպքում ժողովրդի ձայնը չի լսի:
Թե ով կլինի գլխավոր դատախազ՝ Աղվան Հովսեփյանը, թե Զարուհի Փոստանջյանը, թե Գագիկ Ջհանգիրյանը՝ դրանից շատ բան էականորեն բան չի փոխվի, որովհետեւ երեքն էլ աշխատելու են միեւնույն համակարգի սահմաններում: Բայց դա առանձին թեմա է: Անդրադառնանք ավելի սկզբունքային պաշտոնի՝ արտգործնախարարի: Պատկերացնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդակցում է հրապարակում հավաքվածների հետ. «Ժողովուրդ, դուք ուզո՞ւմ եք, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը», եւ 100 հազար մարդ բղավում է՝ «Այո՜»: Այնուհետեւ նա շարունակում է խորհրդակցել. «Իսկ դուք ուզո՞ւմ եք, որ ազատագրվի Արեւմտյան Հայաստանը, Նախիջեւանը եւ Ջավախքը»: Եվ դարձյալ բոլորը միահամուռ կգոռան՝ «Այո՜»: «Դե, ուրեմն, – ժողովրդի հետ խորրհրդակցելուց հետո կեզրակացնի պարոն Հովհաննիսյանը, – արտգործնախարարի ամենահարմար թեկնածուն Ժիրայր Սեֆիլյանն է»: Դրանից հետո պարոն Սեֆիլյանը նշանակվում է արտգործնախարար եւ իրականացնում է հրապարակում հավաքված ժողովրդի քաղաքականությունը: Պատկերացնո՞ւմ եք, նման քաղաքականությունը ինչպիսի հետեւանքների կբերի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարգելի պրն Աբրահամյան, ապագային միտված շատ տեղին հարց եք տալիս. ՛՛Դրանից հետո ո՞վ է պատասխան տալու…՛՛:
Թույլ տվեք ներկային միտված մի հարց էլ ես տամ. Իսկ հիմա ո՞վ է պատասխան տալիս…
թե՞ համարեցիք, որ մի քանի օր առաջ Ձեր մասնակցությամբ Նրա ասուլիսի ընթացքում հնչեցին պատասխաններ: Անկեղծորեն ասեմ, իրականությունը սքողելը Գալուստ Սահակյանի մոտ ավելի լավ է ստացվում, մասնավորապես, օրինակ՝ գաղջ մթնոլորտի ձևավորման պատասխանատվությունը նա կդներ ոչ թե ձեր՝ լրագրողական համքարության վրա, այլ ասենք՝ գաջի գործարանում՝ ընդդիմության մեղքով տեղադրված անորակ ֆիլտրերի վրա: Մնացած մեկ քայլանի խորամանկության մտքերին չեմ անդրադառնում, թե չէ՝ գաջի ֆիլտրերը լրիվ շարքից դուրս կգան:
Չեմ կարող համաձայնել նաև Ձեր արտահայտած հետևյալ, ըստ իս՝ ներհակ մտքի հետ. ՛՛Նախ՝ այդ գործիչն ապացուցել է, որ ցանկացած անբարոյական քայլ իր կողմից բացառված է. սխալ, չհաշվարկած, անտրամաբանական՝ որքան ուզեք, բայց անբարոյական՝ ոչ՛՛: Սույն մտքով Դուք անուղղակիորեն պնդում եք, որ բարոյական քայլը կարող է լինել սխալ, անտրամբանական և չհաշվարկված, որից առվազն կարելի է հանգել հետևության, որ ճիշտ, տրամաբանված և հաշվարկված միտքը կարող է լինել անբարոյական: Ներեցեք, բայց կարծում եմ, որ նման բան հնարավոր է միայն Սերժ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի և կրակոտ անցյալ ունեցող և հասարակության մեջ արդեն պատկառելի թիվ կազմող մանր ու միջին գործիչների Հայաստանում:
Որպեսզի իմ այս միտքը չընկալվի որպես լրագրողին բնորոշ հնարք, առաջարկում եմ ներկայացնել Րաֆֆի Հովհաննիսյանի ՛՛անտրամաբանական՛՛ քայլերը՝ իսկ ես փորձեմ ՛՛մի կերպ տակից դուրս գալ՛՛:
Հարգելիս, Ձեր կողմից չըմբռնված միտքը դեռ չի համարվում ներհակ: Նույնիսկ անտրամաբանական, չհաշվարկված և սխալ քայլերը կարող են միաժամանակ չլինել անբարոյական: Եթե քայլը անբարոյական չի, դա դեռ չի նշանակում, որ այն բարոյական է` դա ապացուցման կարիք չունի և օրինակները հարյուրավոր կարելի է բերել: Իսկ այն, որ անտռամաբանական և սխալ քայլերը կարող են այնուամենայնիվ, նույնիսկ կարելի է ասել` բարեբախտաբար, զերծ լինել անբարոյականությունից, դրանից ամենևին չի հեևում, որ բարոյական քայլերը սխալ են և անտրամաբանական, առավել ևս չի հետևում, որ ճիշտ քայլերը դառնում են անբարոյական…
Ես հատուկ եմ նշում մտքի ճիշտ ըմբռնված չլինելը, քանի որ չեմ ուզում Ձեր կողմից հեղինակի մտքի աղավաղումը վերագրել նրան, որ փորձել եք լեզվի ճարպկություն և բառախաղ անել: Այլապես խորհուրդ կտայի մտածել թե ում եք ուզում մտքի շարադրման կամ լեզվի դասեր տաք և ում մայլում եք լարախաղացություն անում:
Պատվելի ընդդիմախոս, ձեր բովանդակալից քննադատության առաջին պարբերությունը մի քանի անգամ համառորեն ընթերցելուց հետո կարողացա ընդամենը մեկ անգամ ևս համոզվել, որ երկիրը գնդաձև է, ցավոք՝ ոչ ավելին: Անդրադառնալով երկրորդին, ասեմ. համոզված եմ, որ պրն Աբրահամյանը նման որակի պաշտպանության կարիք դժվար թե ունենա, չեք հավատո՞ւմ, իրեն հարցրեք, իսկ ինչ վերաբերում է լարախաղացի մասնագիտությանը, ապա ինչպես վերջին իրադարձությունները ցույց տվեցին, դրանից սարսափում են միայն հայրենի ոստիկանները, որոնք իրենց ընկալմամբ Ազատության մայլում լարախաղաց ազատ քաղաքացուն տարման ենթարկեցին դեռևս իրենց հայրենի քաղաքապետարան: Տեսնես էդ պատմությո՞ւնն ինչով ավարտվեց:
Երկրի գնդաձև լինելը դա իհարկե համարձակ ենթադրություն է: Միջնադարում դրա համար այրում էին… և հավատացեք այսպես ամեն խոսքից խոսք է կարելի բացել, տպավորություն թողնելով, թե բան ենք ասում` “ԳԱՂՋ”-ից անցնելով “ԳԱՋ”-ի, մթնոլորտից` ֆիլտրների, Գալիլեյի խարույկից մինչև “լարախաղաց ազատ քաղաքացի” (բայց էս վերջինը լավն էր))
Բայց ինչքան էլ բառախաղ անենք, դրանից ազատության մայլում կատարված որոշ քայլեր տրամաբանություն ձեռք չեն բերի: Հեռու չգնանք, հենց ժողովրդի`ցանկացած տեղում և ցանկացած ժամանակ լարախաղաց ունենալու սահմանադրական իրավունքի համար մղվող հերոսական պայքարը, Թումանյանին նարնջագույնով պաստառապատելուն ընդիմացող անամոթ ոստիկանների դեմ հերոսամարտը, խաչերն ու իքսերը, և այլն: Սրանք նույնիսկ Ձեր նշած Գալուստ Սահակյանը չէր կարող որպես տրամաբանական լուրջ պայքար ներկայացներ: Նկատեք, որ ես անմեղ չարաճճություններն եմ շեշտում միայն: Լուրջ սխալների քննարկման թեմայի ոչ հավես ունեմ, ոչ էլ “դրա համար ենք հավաքվել..” Խնդրո առարկան հետևյալն է` Ո’Չ, ՉԻ ԿԱՐՈՂ հրապարակը առաջարկել երկրիս կարևորագույն և բախտորոշ պաշտոնների թեկնածուներ: Հրապարակը միայն հավանություն է տալու Րաֆֆիի կամ ասենք Նիկոլի առաջարկած անուններին: Վերջինիս ոչ թե որևէ առաջարկ, այլ հենց իր անձի ներկայությունը հարթակում` այդ շարժման ամենամեծ անտրամաբանություններից մեկն է: Բայց չշեղվենք` այսպիսով ժողովրդի հետ խորհրդակցելու և միայն ժողովրդի կամքով առաջնորդվելու մասին հայտարարությունները մեղմ ասած` համահունչ չեն զուգահեռ ընթացող “կեղծիքադուլին”….
Սա իմ և շատ իմ պես մտածողների կարծիքն է: Ի տարբերություն հրապարակային զանգվածի, իմ նշած մարդկանց խումբը ամենևին կարիք չունի տարատեսակ “մեկնաբանների”, որ հասկանան թե ինչի հետ գործ ունեն: Ի դեպ, Րաֆֆին էլ կարիք չունի պաշտպանների, որոնք երբեմն այնքան են ոգևորվում, որ քիչ է մնում պնդեն, թե իրենք Րաֆֆիից ավելի լավ գիտեն, թե Րաֆֆին ինչ նկատի ուներ այսինչ բանը ասելով… չեք հավատո՞ւմ, իրեն հարցրե’ք
Թեև լուրջ սխալների թեմայի քննարկման հավես չունեք, բայց ձեզ իրավունք եք վերապահում վկայակոչել Նախագահի տատի խոսքերը. Սիրուն չի, Հրա՛նտ, սիրուն չի… Իդեպ՝ հիմա դուք գործող նախագահին ե՞ք պաշտպանում, թե Րաֆֆի Հովհաննիսյանին…
Բայց կարծես թե Դուք էլ սկսեցիք նախագահին ցիտել)))) Որպեսզի մեջբերումների շրջանակը լայնացնենք, Ձեր վերջին հարցին կպատասխանեմ Դավիթ Հարությունյանի խոսքերով` “Կարծում եմ, ձեր հարցը պատասխան չէր պահանջում, այլ միայն ժպիտ”)))
Ժպտացեք՝ լայն, ապրեցեք՝ երկար…
Պարոն Աբրահամյան, պետք չէ հեգնել: Եթե որոշում է ընդունվում անցնել անմիջական ժողովրդավարության, ապա այն նույնպես ունի իր կանոնները: Պետք չէ ամեն ինչ այդ աստիճան պրիմիտիվ ներկայացնել: Ասեց – արեց, գնաց – եկավ, քվեարկեց – որոշեց… Կան բանախոսներ, որոնք ներկայացնում են կողմ և դեմ տեսակետներ, կան հանրային քննարկումներ, կա նույն հարցը մի քանի անգամ քվեարկության դնելու մեխանիզմ, կան շահագրգիռ խմբեր, կա մամուլ… և այլն և այլն: Հրապարակում հավաքվածներն էլ Ձեր պատկերացրածի պես պարզունակ մարդիկ չեն, որ ինչ հրամցնեն՝ կուլ տան:
“..նույն հարցը մի քանի անգամ քվեարկության դնելու մեխանիզմ”?? այսինքն եթե արդյունքը ձեռնատու չի լինում, ասում են` լավ մտածեք, նորից քվեարկեք? Իրոք որ պարզունակ մարդիք չեն…
Հարգելի Արարմ, կարծում եմ Դուք հիմնովին աղավաղել եք Րաֆֆու պահանջը և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ խոսում եք ու գործ ունեք հոգեպես հիվանդ ու անհավասարակշիռ մարդու մասին: Կարծում եմ միանշանակ սխալ ու անլուրջ (կներեք որ այդպես եմ գնահատում) մեկնաբանություն ու կանխատեսում է: Մյուս կողմից եթե նույնիսկ լինի Ձեր ասածի նման, միևնոււյնն է, Աղվան Հովսեփյանից ազատվելու դեպքում ցանկացած այլ սցենար դրական կլինի:
Ցանկանում եմ առարկել նաև մեկ այլ տեսանկյունից: Ձեր ասածով կնշանակի, որ ցանկացած ազգային համաձայնության կառավարություն ի սկզբանե դատապարտված է անհաջողության: Կարծում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի թվարկված պաշտոններում նշանակումները կարող են լինել փոխադարձ համաձայնությամբ, այդ դեպքում այդ ցանկը նույնիսկ կարելի է ավելի ընդլայնել:
Հարգանքով
Լավ, համոզեցիք: Թող ժողովուրդը, ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, նշանակի կագեբեի, հարկայնի պետերին եւ գլխավոր դատախազին
Բա Սիվիլիտասի և Սուրեն Զոլյանի գործերը ո՞ւմ հույսին թողնենք…
Հարգելի պարոն Աբրահամյան
միանգամայն համաձայն եմ ձեր այն կարծիքին, որ շատ մեկնաբանություններ նշված <> վերաբերյալ անտրամաբանական և անհիմն են: Սակայն տեղի՞ն է արդյոք դիտարկել, թե ինպես է
պատրաստվում դա անել <> ներկայացնողը: Կարծում եմ չարժե հենց միայն այն պարզ պատճառով, որ <> ողջ առաքելությունը կայանում է հենց հայցի մերժվելու փաստը արձանագրելու մեջ: Ավելի նպատակահարմար եմ համարում դիտարկել <> ԲՈՒՆ էությունը և մերժելու ԿԱՐևՈՐ դրդապատճառները:
Միթե դուք ԱՅՍ կարծիքը ունեք Րաֆֆի Հովհաննիսյանի մասին: Զարմացա…
Լավ կարծիքի եմ
Կարծում եմ Արամ Աբրահամյանը շատ հայտնի մի ճշմարտություն է կրկին հիշեցնում, որ “պետք է ակվարիումի նեխած ջուրը փոխել և ոչ թե` ձկներին”: Եվ այդ պահանջի շուրջ է, որ պետք է այսօր հասարակական համախմբում լինի: Ես կարծում եմ, որ ավելի պատասխանատու և երկրի համար օգտակար գործ, քան սահմանադրական և համակարգային փոփոխությունների իրականացումն է, չի կարող լինել: Եվ դրան իշխանությունները, կարծես թե, գնում են ընդառաջ: Եթե այդ հնարավորությունը մենք չենք օգտագործում, ուրեմն կեղծ է մեր յուրաքանչյուր պահանջը:
Respect!!
Ի գիտություն՝ րաֆֆի-ն դա рабби(э)-ն է ռուսերենում: Վերհիշենք մեր ՝՝-վիպասանին իր քստմելի վրիպակով՝ Րաֆֆի ՝՝Սամվել՝՝, իրականում դա Ռաբբի – Սամուէլ է, անուններ- որոնք ոչ մի աղերս չունեն հայերենի հետ: