Լրահոս
Օրվա լրահոսը

«Րաֆֆի Հովհաննիսյանը պատանդ է վերցրել ժողովրդին և քաղաքական դիվերսիա է իրականացնում». Գալուստ Սահակյան

Մարտ 25,2013 10:59

«Հիմա անընդհատ պիտի մեկնաբանե՞նք, թե Րաֆֆին գիշերն ի´նչ երազ տեսավ, ճանապարհին ո´վ եկավ մոտը, ի´նչ բնութագրեր տվեց: Անցած էտապ է, և մեզ համար այդ խնդիրը փակված է»,- ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերն են:

Նա այսպես արձագանքեց նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած և ընտրությունների արդյունքները Ազատության հրապարակում հացադուլի միջոցով վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկներին:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրվա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակեց Սերժ Սարգսյանին ուղղված իր վերջնական առաջարկները: Այն է՝ անցկացնել կա´մ արտահերթ նախագահական ընտրություններ, կա´մ իրականացնել ընտրական համակարգի փոփոխություն և մեկ տարվա ընթացքում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ` միայն համամասնական ընտրակարգով:

Այս առանցքային առաջարկների կողքին Րաֆֆի Հովհաննիսյանը գործող նախագահից պահանջում է նաև իր թիմին վերապահել Հայաստանի հինգ մարզպետներին նշանակելու իրավասությունը, ինչպես նաև մի շարք առանցքային ոլորտների ղեկավարությունը:

ՀՀԿ փոխնախագահը լուրջ չի մոտենում այս առաջարկներին և կարծում է, որ իր հայտարարություններով Րաֆֆի Հովհաննիսյանը «պատանդ է վերցրել ժողովրդին» ու «քաղաքական դիվերսիա» է իրականացնում:

«Այդ խնդիրը մեզ համար փակված է, չի կարելի այդ կարգի հայտարարություններով ժողովրդին պատանդ վերցնել ու մտածել, որ սա է՝ որ կա: Այո, կան խնդիրներ և այդ խնդիրները պաշտպանվում են, բայց չեմ կարծում, որ Րաֆֆին այն գործիչն է, որ ժողովուրդը պետք է գնա նրա հետևից և մտածի, որ նա իր խնդիրները կլուծի: Քաղաքական դիվերսիայի ակունքներում կանգնած՝ փորձում է ինչ-որ մի բան անել, եթե ժողովրդին պատանդ է վերցրել, ասում է ՝ վաղը չէ մյուս օրն եմ ծրագիրն ասելու, հետո՝ էն մյուս օրն եմ ասելու, հետո, որովհետև չկա ծրագիրը, հացադուլ եմ հայտարարում, հետո՝ մարզպետ եմ ուզում, հետո՝ նախագահ, խորհրդարանը ցրել եմ ուզում: Բայց ուզելով չէ, ուզելուն որ մնա, կարող է մեր սահմաններն անցնի, կողքի երկրներից էլ ինչ-որ բան ուզի, էդքան լուրջ արդեն չպիտի ընդունել»,- «Մեդիալաբին» ասում է Գալուստ Սահակյանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Սույն մտքի գեներատորը այնքան անհամ մտքեր է մթնոլորտ արտանետում, որ չես ուզում անգամ մեկնաբանել, բայց մյուս կողմից էլ, էլ ի՞նչ հանրապետական, որ երկու խոսքից մեկը կիքս չլինի:
    ՛՛Այդ խնդիրը մեզ համար փակված է, չի կարելի այդ կարգի հայտարարություններով ժողովրդին պատանդ վերցնել՛՛- բա ասում էիք, թե ժողովուրդը ձեր թեկնածուի՞ն է ընտրել, եթե այդպես է, դե թող նա էլ իր խոսքով ժողովրդին ազատի, հատկապես, որ ազատության հետ անմիջական կապ ունի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031