Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը դատապարտվել է ազատազրկման` վստահորդին խաբելու համար

Մարտ 25,2013 10:49

Իր պաշտպանյալի  շահերը պաշտպանելու համար  նրա հորից  խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար երկարատեւ ազատազրկման է դատապարտվել փաստաբան Կարինե Ավանեսյանը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը`  դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ,   ամբաստանյալի աթոռին հայտնված փաստաբան Կարինե Ավանեսյանին մեղավոր է  ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝  առանձնապես խոշոր չափերի խարդախության  համար և դատապարտել նրան  ազատազրկման 6  տարի 6 ամիս ժամկետով: Նրանից կբռնագրավվի նաեւ 16.296.580 ՀՀ դրամը չգերազանցող գույք, իսկ պատիժը կկրի քրեակատարողական հիմնարկում:

Փաստաբան Կարինե  Ավանեսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել 2012թ. հունվարի 16-ին, քանի որ նախաքննական մարմինը պարզել էր, որ 2009թ. նոյեմբեր ամսից մինչև 2010թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում նա  Գուրգեն  Հակոբյանից`  նրա որդու` դիտավորյալ սպանության համար դատապարտված ամբաստանյալ Կարեն  Հակոբյանի շահերը դատական ատյաններում պաշտպանելու համար, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու միջոցով վերցրել և խարդախությամբ տիրացել է 16.296.580 ՀՀ դրամին համարժեք 43.000 ԱՄՆ դոլլար գումարին: Բացի այդ Կ. Ավանեսյանը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով անձնական կարիքները հոգալու համար 13.12.2008թ. նվիրատվություն ստանալով Աշոտ  Խաչատրյանին է ձևականորեն վաճառել Ժանետ  Արծրունյանին պատկանող 60.000.0000 ՀՀ դրամ արժողությամբ Երևան քաղաքի Նաիրի Զարյան 58 հասցեի անշարժ գույքը և խարդախությամբ տիրացել գումարին:

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում փաստաբանն իրեն մեղավոր չի ճանաչել: Իսկ դատարանի գնահատմամբ արարքը հիմնավորվել է այդ թվում դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով եւ փաստաբանը ենթակա է քրեական պատասխանատվության:

Դատապարտված փաստաբանը կարող է դատավճիռը բողոքարկել վերաքննիչ քրեական դատարան:

«Փաստինֆո» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031