Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումներն ու դրական զարգացումները

Մարտ 25,2013 10:42

 

  • Ստացվել են բազմաթիվ դիմումբողոքներ կապված աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում շահառու ճանաչված անձանց բնակարան (բնակելի տուն) հատկացնելու գործընթացի կազմակերպման հետ:
  • Մտահոգիչ են ոլորտում արձանագրված տարատեսակ խախտումներըմասնավորապեսինքնակամ շինարարություն իրականացնելու դեպքերըինչը վկայում է Նախարարության ոչ պատշաճ վերահսկողության և ոչ բավարար միջոցառումներ իրականացնելումասին:
  • Շարունակվում է գործնականում անտեսվել սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շինությունների հարմարեցվածության խնդիրը:

 

Արձանագրված դրական զարգացումները

 

  • ·        Երևան քաղաքում կիսակառույց շինությունները գույքագրելու և շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող փաստաթղթերի համապատասխանությունն օրենսդրության պահանջներին ուսումնասիրելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 240 հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը իրականացրել է վերահսկողություն կառուցվող շինությունների նկատմամբ:
  • ·        Նախատեսվում է կրկին շրջանառության մեջ դնել «Քաղաքաշինական գործունեության վերահսկողության և հսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
  • Ողջունելի է այն, որ ՀՀ   քաղաքաշինության  նախարարության կողմից Պաշտպանի առաջարկությունն ընդունվել է, և, արդյունքում, մշակվում  է  ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1923-Ն որոշման և ՀՀ քաղաքաշինության նախարարի ու ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի 1998 թվականի մայիսի 26-ի թիվ 108-Կ համատեղ հրամանի նախագծերը` նշված փաստաթղթերում կիրառվող «բացվածք» արտահայտությունը հանելու համար, ինչը կվերացնի այս հարցի շուրջ առկա տարաբնույթ մեկնաբանությունները:

 

 

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031