Բրիտանական ոստիկանությունը չի հայտնաբերել որեւէ ապացույց այն բանի, որ ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու մահվանը կարող է առնչություն ունեցած լինել որեւէ այլ մեկը, քան հենց ինքն անձամբ եւ դիակը հայտնաբերած մարդը: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Լոնդոնի ոստիկանության հայտարարության վրա, որը հրապարակվել է այսօր, մարտի 24-ին:
Համաձայն Բերեզովսկու դիակը հայտնաբերած մարդու, որը, ըստ ամենայնի, նրա թիկնապահն է, վերջին անգամ նա Բերեզովսկուն կենդանի տեսել է մարտի 22-ին, երեկոյան 22:30-ին: Մարտի 23-ին նա ինչ-որ բան է կասկածել, երբ երկար ժամանակ չի տեսել Բերեզովսկուն տան մեջ: Կոտրելով լոգարանի դուռը, նա այնտեղ հայտնաբերել է հատակին ընկած մարմինը, որից հետ Լոնդոնի ժամանակով 15:18 զանգահարել է շտապօգնություն: Շտապօգնության բժիշկը գրանցել է Բերեզովսկու մահը: Բերեզովսկու տունը բժշկի պահանջով շրջապատվել է եւ մանրամասն հետաքննվել՝ քիմիական, կենսաբանական եւ ռադիլոգիական պաշտպանության առումով: Ոչ մի կասկածելի բան չի հայտնաբերվել: