Ծաղկազարդի առթիվ «Առավոտ երիտասարդականի» տեսախցիկը այսօր պտտվեց սրբ. Գր. Լուսավորչի եկեղեցու շուրջը՝ պարզելու տոնական տրամադրությունը: Մինչ եկեղեցի մտնելը մարդիկ գնում են արմավենու, ձիթենու ճյուղեր, կոմպոզիցաներ և ծաղիկներ: Ձիթենու ճյուղերը գինը տատանվում է 50-100դրամի սահմաններում, արմավենու ճյուղերը՝ 100-200, կոմպոզիցաները՝ սկսած 500 դրամից, իսկ ծաղիկները՝ 50-ից:
Փորձեցինք իմանալ երիտասարդներից՝ արդյոք գիտեն տոնի խորհուրդը կամ որն է նրանց ՝ եկեղեցի գալու նպատակը: Մեզ հանդիպած աղջիկները դժվարացան պատասխանել մեր հարցերին, օգնության հասավ մայրիկը. «Տոնը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Երբ Հիսուսն ավանակի վրա նստած մտնում է Երուսաղեմ, նրան դիմավորում և նրա առջև փռում են իրենց զգեստներն ու ձիթենու, արմավենու ճյուղերը: Իսկ այսօր մենք եկել ենք աղոթելու և գնելու ճյուղերից: Արմավենու ճյուղերը տանը պետք է պահել ուղիղ մեկ տարի, այնուհետև նետել Տրնդեզի կրակի մեջ»,-ասացին բոլորով՝միմյանց լրացնելով:
Ոմանք մեզ ասացին` պարզապես եկել են մոմ վառելու, որպեսզի կատարվի իրենց նպատակը:
Հանդիպեցինք նաեւ փոքրկիների` վաճառողների կարգավիճակում: Նրանցից ավագը օգնում էր մորաքրոջն ու քեռուն, իսկ փոքրը՝ հայրիկին ու մայրիկին: Հավաստիացնում էին՝ չէին հոգնել, պարտարստ էին մինչև երեկո աշխատելու:
Եկեղեցին լի էր փոքրիկներով, ովքեր պարզապես հետևում էին իրենց ծնողներին: Վերջիններս համոզված էին՝ մեծանալուն պես նրանք լիովին կընկալեն տոնի խորհուրդը և արդեն իրենք կառաջարկեն գալ եկեղեցի:
Թեևը եկեղեցու հարևանաությամբ գտնվող տարածքը մարդաշատ էր, սակայն «ժողովուրդը» միանշանակ պնդում էր ՝ անցյալ տարի անցուդարձն ավելի շատ էր: Դրանում համոզված են հատկապես գնորդները . առևտուրն է զգացնել տալիս: Այս կինը, ով Երևան է եկել Արտաշատ քաղաքից ասում ՝ 4 տարի է, ինչ այս տոնի կապակցությամբ շտապում է մայրաքաղաք: Չի դժգոհում, բայց նկատում է՝ ամենապասիվը այս տարին էր. «Մրցակցությունը շատ ա, ամենուրեք վաճառում են, իսկ մարդիկ քիչ են, բայց դե նորմալ ա, սենց էլ կլինի»,-ասում է նա:
Նազենի Բաղդասարյան