Թբիլիսիում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երեք ըմբիշներից մրցագորգում մնացել է միայն 84 կգ քաշային Արթուր Շահինյանը, որը երրորդ գոտեմարտում հաղթելով նաեւ ֆինն Վելի Հակալային, կիսաեզրափակչում պարտվեց տանտերերից Վլադիմիր Գեգեշիձեին: Արթուրը պետք է սփոփվի նրանով, որ պայքարելու է ընդամենը բրոնզե մեդալի համար: Մեր մյուս երկու ըմբիշները՝ Սասուն Ղամբարյանը եւ Ռաֆիկ Մանուկյանը, վերածվեցին հանդիսականի, քանի որ նրանց պայքարից դուրս թողած մրցակիցները մինչեւ եզրափակիչ չհասան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ