Քիչ հետո կմեկնարկի հավակնորդների մրցաշարի երկրորդ շրջանը: Ութ գրոսմայստերները Լոնդոնում միմյանց հետ կհանդիպեն երկրորդ անգամ, սակայն կխաղան հակառակ գույնի խաղաքարերով:
Առաջին շրջանի ավարտից հետո մրցաշարային աղյուսակը 5,0-ական միավորով գլխավորում են հաղթողի գլխավոր հավակնորդներ Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը, որոնք 1,5 միավորով առաջ են անցել մոտակա հետապնդողներից: Վիճակահանությամբ մրցաշարի մեկնարկային տուրում Արոնյանն ու Կարլսենը խաղացին միմյանց հետ եւ նրանց հակամարտությունն ավարտվեց ոչ-ոքի: Այսօր նրանք կրկին կնստեն խաղատախտակի առջեւ: Սպիտակներով խաղալու է Մագնուս Կարլսենը: Հնարավոր է, որ այսօր որոշվի, թե ով կնվաճի աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդին ձեռնոց նետելու իրավունքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ըստ https://london2013.fide.com/en/schedule կայքի՝ հավակնորդների մրցամարտը բաղկացած է 14 տուրերից, այսինքն՝ մասնակիցները միմյանց հետ կխաղան երկու անգամ, սևերով և սպիտակներով: Վերջին տուրը կկայանա ապրիլի 1-ին: