Վրաստանի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 84 կգ քաշային Արթուր Շահինյանը շարունակում է առաջ ընթանալ:
Հայաստանի ազգային հավաքականի անդամը 1/8 եզրափակչում առավելության հասավ Հունգարիայի ներկայացուցիչ Պետեր Բաքսիի նկատմամբ եւ հաջորդ փուլում հանդիպելու է ֆինլանդացի Վելի Հակալայի հետ: Ցավոք, Սասուն Ղամբարյանը (66 կգ) եւ Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ) երկրորդ գոտեմարտերում պարտություն կրեցին: Սակայն նրանք բրոնզե մեդալի հույս դեռ ունեն: Դրա համար հարկավոր է, որպեսզի նրանց նկատմամբ առավելության հասած մրցակիցները մտնեն եզրափակիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ