Թբիլիսիում այսօր ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ազգային հավաքականի երեք անդամները հաջող են մեկնարկել նախնական գոտեմարտերի փուլում: 66 կգ քաշային Սասուն Ղամբարյանը 1/8 եզրափակչում հաղթել է ֆինլանդացի Տերո Վալիմակիին եւ հաջորդ գոտեմարտն անցկացնելու է թուրք Ատական Յուկսելի հետ: 74 կգ քաշային կարգում, սկսելով 1/16 փուլից, Ռաֆիկ Մանուկյանը պայքարից դուրս է թողել Յան Յերսգրենին (Շվեդիա) եւ պատրաստվում է նույնպես Թուրքիան ներկայացնող Սերեֆ Թուֆենկի հետ գոտեմարտին: Առաջին արգելքը հաղթահարել է նաեւ Արթուր Շահինյանը (84 կգ): նա առավելության է հասել լեհ Դամիան Յանիկովսկու նկատմամբ եւ 1/8 եզրափակչում գոտեմարտելու է հունգարացի Պետեր Բաքսիի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ