Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյանը՝ Հովիկ Աբրահամյանին. «էնքան խելք է պետք, որ այդպիսի բաներով հանդես չգան»

Մարտ 24,2013 13:18

Նա հիշեցնում է ԱԺ նախագահին իր խոսքերը՝ «հո շատ մեծ խելք պետք չի՝ պատգամավոր լինելու համար»

«Չնայած  շատ դժգոհ չի գործող նախագահը ԱԺ-ից, բայց ես համոզված եմ, որ ԱԺ-ից պետք է սկսել»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հետընտրական ստեղծված իրավիճակին, այսպիսի լուծում առաջարկեց նախկին օմբուդսմեն, «Ժառանգության» նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյյանը: Նրա խոսքերով՝ «Եթե իշխանական կուսակցությունը գտնում է, որ ինքը ունի քաղաքական կամք եւ մեծամասնություն, էլ ի՞նչն է իրեն խանգարում օրենսդրական փոփոխություններ մտցնել, որոնք թույլ կտան օր առաջ ստեղծել հասարակության շահին ծառայող ԱԺ: Ես համոզված եմ, որ այսպիսի քայլերը ոչ թե արհեստականորեն երկարացնում են իշխանության կյանքը, այլ տալիս են իշխանությանը չքնաղ մի շանս՝ վերափոխվել ներսից: Բոլոր դեպքերում նախագահն ընդունում է, որ խորհրդարանում ոչ գրագետ մարդիկ կան, որովհետեւ  ասեց՝ հո մեծամասնությունը չե՞ն կազմում անգրագետները: Այսինքն  ընդունվում է, որ կարելի է ԱԺ-ում լինել ոչ պատճաշ ձեւով»,- ասաց տիկին Ալավերդյանը:

Նա նաեւ հիշեցրեց, թե ինչ է  ասել ժամանակին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Թող պարոն Աբրահամյանը չնեղանա, բայց ժամանակին նա ասել է՝ հո շատ մեծ խելք պետք չի՝ պատգամավոր լինելու համար: Բայց կրկնում եմ, էլի՝ էնքան խելք է պետք, որ այդպիսի բաներով հանդես չգան: Նախագահը իր խոսքում ենթադրաբար ընդունելի է համարում, բայց դա մերժելի է, որեւէ անգրագետ խորհրդարանում պետք է չլինի, եթե կա քաղաքական կամք: Ասում է՝ ժողովուրդն է մեղավոր, երբ  մեծամասնական պատգամավորներին ընտրելու ժամանակ գործող նախագահը հանդես է գալիս քարոզչական ճառերով: Կներեք այստեղ պիտի ասեմ: Ես ափսոսում եմ: Ես այն մարդկանցից եմ, որ տեսել եմ գործող նախագահին՝ իր աստեղային ժամերում, բայց որեւէ բան չի արդարացնում այսօրվա՝ մեղմ ասած ոչ համապատասխան քայլերը եւ գնահատականները»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. karen says:

    պառլամենտի մեծ մասը անգրագետ ու կրիմինալ է նրա նախագահի գլխավորությամբ:Վիկիլկսյան մեկնաբանությունն Աբրահամյանի մասին,,անխելք մարդասպան,,պիտակավորումը դրա պաշտոնական գնահատականն է:Աբրահամյանը գնահատականի առաջին մասը լիովին ընդունում է,իսկ երկրորդի մասն դեռ բան չի ասել:Այնպես որ….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031