Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Պարզ է, որ Սերժ Սարգսյանը երբեւէ ծոմ չի պահել»

Մարտ 24,2013 13:04

Տիկին Ալավերդյանը «հացադուլ» արել է 15 օր եւ վստահեցնում է, որ 5-րդ օրը մարդն արդեն քաղց չի զգում:

«Ես պետք է ասեմ, որ ես ծոմապահության մեծ ջատագով եմ: Պարզ է, որ Սերժ Սարգսյանը երբեւէ չի պահել ծոմ, հակառակ պարագայում ինքը կիմանար, որ ծոմի մեջ գտնվող անձը հակառակ կեցվածք է ստանում, մտքերը շատ ավելի պարզ են լինում: Սովածության զգացումն ընդհանրապես չի լինում՝ արդեն 5-րդ օրից հետո: Ես 15 օր ծոմ եմ պահել, հետո վերականգնվում ես: Բոլորը գիտեն, որ սովաբուժությունը ինչ ծանր հիվադություններ է բուժում՝ շատ ավելի երկար պահելով: Հիմա ես չեմ ուզում իմ խոսքերը բան անեն, որ հիմա էլ ասեն, թե Րաֆֆին երեւի հիվանդ է, հիմա էլ բուժվում է: Բայց  աշխարհում ծոմապահությունը բուժման համար շատ ավելի տարածված է, քան հավատքի»- Aravot.am-ի հետ զրույցում  Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի եւ Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսի մասին այսպիսի գնահատական տվեց նախկին օմբուդսմեն եւ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

«Ես այն հազվագյուտ մարդկանցից եմ` ընդդիմադիր կեցվածք ունեցողներից, որոնք միշտ դրական են արտահայտվել Սերժ Սարգսյանի մասին անձնական այն դրական որակների մասին, որի կրողն էր Սերժ Սարգսյանը՝ առնվազն աստեղային ժամերին: Ցավոք պետք է ասեմ, որ ես, օրինակ, չէի ուզենա, որ այդպիսի հայտարարություններով ասեմ, գնահատականներով ասեմ, հանդես գար ցանկացած երկրի նախագահ, ով էլ լիներ: Ես համոզված եմ, որ իր գնահատականները այնքան հեռու են ժողովրդի ընկալումներից: Ինքը ավելի լավ գիտի իրական վիճակը: Ես ափսոսում եմ, որ այդպիսի գնահատականներ են հնչեցվել գործող նախագահի կողմից»,- ասաց տիկին Ալավերդյանը

Ըստ Լարիսա Ալավերդյանի, մեր ժողովուրդն այնքան դյուրահավատ եւ մոռացկոտ է, ներող է, որ կարող էր անգամ ոչ լեգիտիմ նախագահին ներել ու մոռանալ, եթե անցած 5 տարիները նա աշխատեր ժողովրդի համար. «Ես տեղին չեմ գտնում ոչ հեգնանքը, ոչ անտեղյակությունից բխող դատողությունները: Ես ափսոսում եմ, որ մարդիկ թույլ են տալիս իրենց նման դատողություններ անել: Մի քանի նորահայտ քաղաքագետներ, որոնք ասում են՝ դա քաղաքական պայքարի ձեւ չի, ես ուղղակի զարմանում եմ, որովհետեւ դա ամենատարածված միջոցներից է քաղաքական պայքարի»:

Մեր հարցին՝ մոնտորինգ կա՞՝ հացադուլավորների քանի՞ տոկոսն է հասնում արդյունքի, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, որ գուցե քիչ տոկոսն է, որ ամբողջական 100 տոկոսով հասնում է իր նպատակին, բայց հիմնականում լինում է քայլ առաջ. «Կեսից շատ ավելին լինում է քայլ առաջ: Անարդյունք հացադուլ ընդհանրապես չգիտեմ: Ուղղակի իշխանությունը չպետք է դիտի դա անձը անձի դեմ պայքար: Երբ դրանից թոթափվել կարողանան, ավելի զգայուն կլինեն:  Իշխանությունն ավելի կշահի, քան առաջին հայացքից ընդդիմությունը: Խնդիրն այն է, որ իշխանությունը վերջապես հասկանա, որ այսպես շարունակել չի կարելի: Ասում են՝ անցումային: Սա անցումային չի արդեն, կներեք, թափառելու նման մի բան է սա ստանում, 20 տարին անցումային չի լինում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Samvel Jeshmaridian, PhD says:

    Let Mr. Sarksyan remains healthy and wealthy. Mr. Sarksyan does not know what bread is and what water is. Mr. Sarksyan does not know what crossing is or what hunger is. Just watch the video of Mr. Sarksyan crossing himself near Ejmiadzin Church or in Tsitsernakaberd. Mr. Sarksyan does not know the meaning of crossing and hunger.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031