Հավակնորդների մրցաշարի ֆոնին Հայաստանի մյուս առաջատար շախմատիստների մասնակցությամբ զուգահեռ ընթացող մրցաշարերը մի տեսակ ուշադրությունից դուրս են մնացել:
Այս օրերին Հնդկաստանի Բհենաշվար քաղաքում ընթանում է կանանց AICF-KIIT գավաթային մրցաշարը, որին մասնակցող 12 շախմատիստուհիների մեջ են նաեւ մեր հանրապետության երկու ներկայացուցիչներ՝ Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը: Խաղացված ութ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6,5 միավորով միանձնյա գլխավորում է ռուսաստանցի Օլգա Գիրյան: Նրանից մեկ միավոր պակաս է վաստակել եւ «մաքուր» 2-րդ տեղում է միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը: Կանանց գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 4,0 միավորով առայժմ յոթերորդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ