«Boeing 737» օդանավը, որով ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականը Վարշավայից վերադառնում էր աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Լեհաստանի հետ հանդիպումից, միայն երկրորդ փորձով է վայրէջք կատարել Օդեսայի օդանավակայանում:
Եղանակային ծանր պայմաններում՝ քամի եւ ամպամածություն, վայրէջքի գնալիս, օդանավը չափից ավելի է մոտեցել ծովի մակերեւույթին եւ օդաչուները ստիպված են եղել գնալ երկրորդ շրջան կատարելու: Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող է ավարտվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ