«ua-football.com»-ը գրում է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, թե «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կատակել է՝ ասելով, թե ամառային տրանսֆերի «պատուհանում» հեռանալու է ակումբից: «Հենրիխը, պարզապես հումորով պատասխանել է հումորով տրված հարցին: Նա պրոֆեսիոնալ է: Նա պայմանագիր ունի եւ ոչ մի տեղ էլ գնալ չի պատրաստվում: Իսկ որ նրանով մեծ ակումբները հետաքրքրված են, հայտնի է վաղուց», – լրատվամիջոցի փոխանցմամբ ասել է ՀՖՖ նախագահը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ