Հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը պահպանեցին երկիշխանությունը:
Յոթերորդ տուրում, չնայած սպիտակներով խաղացող Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը որոշակի դիրքային առավելություն ուներ Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ, ռուսաստանցին հմուտ պաշտպանության շնորհիվ պարտիան հասցրեց խաղաղ ավարտի: Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Բորիս Գելֆանդ-Վլադիմիր Կրամնիկ, Մագնուս Կարլսեն-Թեյմուր Ռաջաբով, Վասիլի Իվանչուկ-Պյոտր Սվիդլեր պարտիաները: Արոնյանն ու Կարլսենը 5,0-ական միավորով պահպանում են երկիշխանությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ