ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, մահացել է Բորիս Բերեզովսկին։ Այդ մասին լրատվամիջոցներին հաղորդել են մեծահարուստ գործարարի ազգականները։
Բերեզովսկին 67 տարեկան էր, անցած 13 տարիների ընթացքում նա մշտապես բնակվել է Լոնդոնում։ Բորիս Բերեզովսկին իրեն համարում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վճռական ընդդիմախոսը եւ հրապարակավ բազմիցս հավաստիացրել է, որ ջանք չի խնայի Կրեմլի դեմ մղած պայքարում։
Անցած շաբաթ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդել է, որ նախկին ռուսաստանցի օլիգարխը պարտքերը մարելու համար փակում է Լոնդոնի Մեյֆեր շքեղ թաղամասում իր գրասենյակը, վաճառում է Մեծ Բրիտանիայում իր գույքի մի մասը, ինչպես նաեւ արվեստի հարուստ հավաքածուն։
Բերեզովսկին անցյալ տարի պարտվել է Լոնդոնում բնակվող ռուսաստանցի մեկ այլ մեծահարուստի` Ռոման Աբրամովիչի դեմ հարուցած դատը։
Կարդացեք նաև
Մահվան հանգամանքների մասին այս պահին ստույգ տեղեկություններ չկան։ Ռուսական համացանցում հրապարակվել են ենթադրություններ ինքնասպանության վարկածի մասին, սակայն Բերեզովսկու ընտանիքի ներկայացուցիչների կողմից որեւէ մեկնաբանություն դեռեւս չի տրվել։
Արմեն Քոլոյան, Պրահա
«Ազատություն» ռադիոկայան
Հետաքրքիր է հայ օլիգարխները գիտեն դեպրեսիաների և ինքնասպանության վտանգի մասին…