Հայաստանցի 120 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Վաչիկ Եղիազարյանը Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունում, առաջին անգամ մասնակցելով նման մակարդակի պաշտոնական մրցաշարի, բրոնզե մեդալ նվաճեց:
Առաջին գոտեմարտում նա պարտության մատնեց չեխ Դավիդ Վալային, սակայն երկրորդում տանուլ տվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Եվգենի Օրլովին: Եվ քանի որ վերջինը հասավ եզրափակիչ, հայ ըմբիշը երրորդ տեղի համար պայքարը շարունակելու իրավունք ստացավ: Առաջին սփոփիչ գոտեմարտում նա առավելության հասավ ռուսաստանցի Շոխրուդի Այուբովի նկատմամբ եւ պետք է վերջին գոտեմարտն անցկացներ Բուլղարիան ներկայացնող Լյուբոմիր Դիմիտրովի հետ: Սակայն մրցակիցը վնասվածքի պատճառով չներկայացավ մրցագորգ եւ հաղթանակը շնորհվեց Վաչիկ Եղիազարյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ