Թբիլիսիում այսօր մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի ազգային հավաքականի անդամ, Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը արդեն տարել է չորս անընդմեջ հաղթանակ` Շտեֆան Շոնի (Շվեդիա), Սոսո Ջաբիձեի (Վրաստան), քառորդ եզրափակչում` թուրք Սենկ Իլդիմի եւ կիսաեզրափակչում` ադրբեջանցի Շալվա Գադաբաձեի, նկատմամբ եւ եզրափակչում չեմպիոնի կոչման համար երեկոյան գոտեմարտելու է Բուլղարիայի ներկայացուցիչ Վլադիսլավ Էմիլով Մետոդիեւի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ