Արդեն երկրորդ օրն է, ինչ հայ և արտասահմանյան ցեղասպանագետներն ու Հայոց ցեղասպանությամբ հետաքրքրված անհատները «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով գիտաժողով են անցկացնում, որը հիմնված է մասնագիտական հեղինակավոր կարծիքների վրա, և մշակվել ու ծրագրվել է հարյուրամյա տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում անցկացվելիք տարաբնույթ միջոցառումների ընդհանուր ռազմավարությունը:
«Քանի դեռ Հայոց Ցեղասպանությանը պարտքը ճանաված չէ, այն իրականացնող պետության իրավահաջորդի կողմից, քանի դեռ Ցեղասպանություն երևույթն էթնիկական չի տեղափոխվել գաղափարախոսության ոլորտ, հայերն ունենալու են հավերժական թշնամիներ»,- այս մասին գիտաժողովի ընթացքում ասաց առաջատար գիտաշխատող Հարություն Մարությանը:
Վահե Թաշճեանն, ով հանդիսանում է Հուշամատյան կայքէջի պատասխանատուն, քննարկման ընթացքում կարևորեց Օսմանյան կայսրության հայերի պատմությունն ընկալելի դարձնելու հնարավորությունը բոլորի համար: Ըստ Թաշճեանի` իրենք անում են ամեն հնարավորն ու անհնարինը, հնարավորինս մատչելի և ընկալելի դարձնել եղելությունը:
Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, գիտաշխատող Ռուբինա Փիրումյանն այսօր հանդես եկավ առաջարկով: Նա առաջարկում է հնարավորություն ստեղծել դպրոցներում, սկսած տարրական դասարանից երեխաներն անցնեն դասեր, նվիրված Հայոց ցեղասպանությանը. «Ես քաջ գիտակցում եմ, որ այս դեպքում մենք գործ ունենք երեխաների հոգեբանական կողմի հետ և շատ զգույշ և նրբանկատ պետք է լինենք այս դեպքում: Այս դասերի արդյունքում չպետք է առաջանա ստորադասության բարդույթ, թշնամանք կամ վախ, ինչպես նաև խուսափել զոհի կերպարից: Այն պետք է լինի սառը և գաղափարական հենքի վրա» ,-ասաց տիկին Փիրումյանը:
Կարդացեք նաև
Նա նաև նշեց, որ նախքան առաջարկը, իրենք փորձել են պարզել, թե ինչպես է արվում նմանատիպ խնդիրների դեպքում այլ ժողովուրդները և բերեց հրեաների օրնակը, որտեղ սկսվում է դասավանդումը 6-րդ դասարանից: Սակայան Փիրումյաը մեր դեպքում համարում է, որ պետք է սկսել առաջին դասարանից և երեխաներին սովորեցնել ազնիվ, արդար, պահանջատեր լինելու գաղափարը:
Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն անդրադառնալով առաջարկին, ասաց, որ շատ կարևոր է, թե ինչպես պետք է կրթել նոր սերնդին այս թեմայի շուրջ: Ուսուցման մեթոդը ճիշտ պետք է ընտրել, որից էլ շատ բան է կախված. «Թանգարանի կառուցումն այնքան կարևոր չէ, որքան ցեղասպանության մասին ճիշտ դասավանդումը: Թանգարան, գիտական նյութեր և այլն պետք է լինեն այս հենքի վրա: Թանգարանն այնքան բան չի կարող տալ, որքան ճիշտ մշակված և ընտրված ուսուցման գործընթացը»:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ