Ռուսաստանում ոստիկանները ձերբակալել են չորս տղամարդու, որոնք Մերձմոսկվայում հարձակվում և կողոպտում էին բեռնատար ավտոմեքենաներ: Հայտնում է «Էն Տե Վե» հեռուստակայանը:
Պարզվել է, որ հանցախմբի անդամները բաղկացած են երեք հայերից և մեկ տաջիկից:
Հանցախմբին ձերբակալել են օրը ցերեկով, երբ նրանք փորձում էին հերթական կողոպուտն իրականցնել Մինսկի մայրուղու վրա: Հաղորդել են ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:
Խուզարկության ժամանակ նրանցից առգրավվել է ատրճանակ: Հարուցվել է քրեական գործ «Գողություն» և «Կողոպուտ» հոդվածներով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ