Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակակիցներին քիչ են անդրադառնում

Մարտ 23,2013 14:43

«Առավոտը» նկատել է, որ Հայաստան հյուրախաղորդ երաժիշտները մեծամասամբ ներկայանում են ոչ թե իրենց համերկրացի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններով, այլ նախընտրում են հնչեցնել հիմնականում մասնագետների ու երաժշտասերների «ականջին նստած» հայտնի երկեր համաշխարհային երաժշտական գրականությունից: Այս «վիճակից» մշտապես բողոքում են նաեւ մեր կոմպոզիտորները:

Գերմանացի ճանաչված թավջութակահար Ալեքսանդր Հյուսհոլֆը, ում հասցեին խոսելիս կատակում են, ասելով, թե ռեկորդակիր է ունեցած համերգների թվով, վաղուց  գրավել է ճանաչված համերգասրահները, հանդես եկել հայտնի նվագախմբերի ու դիրիժորների ընկերակցությամբ, թողարկել է թավջութակի գրականության հնարավոր եւ անհնար համարյա բոլոր գործերը: Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Էդվարդ Թոփչյան) հետ երաժիշտը հանդես եկավ Շումանի կոնցերտի հիանալի մեկնաբանմամբ: Հայաստան նախորդ այցին էլ մասնագետները նշեցին երաժշտի կողմից Էլգարի կոնցերտի ինքնատիպ կատարման փաստը:

«Առավոտը» ծանոթանալով երաժշտի երկացանկի ու CD-ների հետ՝ նկատեց, որ Ալեքսանդր Հյուսհոլֆի երկացանկում քիչ են գերմանացի ժամանակակից կոմպոզիտորների՝ թավջութակի համար գրված կոնցերտները: Այս դիտարկմանն ի պատասխան՝ թավջութակահարն ասաց. «Գերմանիան այսօր դասական երաժշտության ոլորտում, մասնավորաբար՝ թավջութակի համար ստեղծագործողների պակաս չունի, պարզապես հյուրախաղերի ժամանակ համաձայնեցվում է ծրագիրը  տվյալ երկրի նվագախմբի գեղարվեստական ղեկավարի ու դիրիժորի հետ: Իսկ կոմպոզիտորների պարագայում խթանիչ ուժը դառնում ենք մենք՝ նրանց գործերի տարածողներս»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031