«Դորիանս» խմբի «Lonely planet» երգի տեսահոլովակը օրեր առաջ ջնջվել է «Եվրատեսիլ»-ի յութուբի պաշտոնական էջից, ապա նորից ներբեռնվել, այս մասին գել է mamul.am-ը , պատճառն ինչպես արդեն հայտնի է ադրբեջանցիների բացասական մեկնաբանություններն են: Այժմ արդեն «Lonely planet» մեկնաբանությունների տիրույթը փակ է: Թե ինչ մեկնաբանություն կտան այս ամենին «Եվրատեսիլի» կազմակերպիչները, դեռևս հայտնի չէ:
Անկախ ադրբեջանցիների բացասական տրամադրվածությունից, «Դորիանսը» միանշանակ լավ է ներկայանալու եվրատեսիլյան բեմում, իսկ մինչև «Եվրատեսիլը» նա դեռ ուրախացնելու է իր ելույթով նաև հայ հանդիսատեսին. խոսքս ապրիլի 6-ին կայանալիք «Դորիանս» և Սիրուշո մենահամերգի մասին է:
Այս համերգից բացի, Սիրոշոն այլ անակնկալ ևս մատուցեց իր երկրպագուներին: Հայտնի է դարձել, որ երգչուհին մարտի 30-ին Լիբանանում հանդես կգա ռումինացի 23-ամյա երգչուհի Ալեքսանդրա Ստանի հետ, որը հայտնի է իր «Mr. Saxobeat» երգով: BRAVO.am-ի հետ զրույցում Սիրուշոյի մենեջեր Արեւիկ Ուդումյանը տեղեկացրել է, որ բացի իրենից, երգչուհու հետ մեկնելու են պարի խումբ` խորեոգրաֆ Քրիստինե Հովակիմյանի գլխավորությամբ, օպերատոր Վարշամ Սաֆրազյանը եւ ուրիշներ. «Հրավերը ստացել ենք Լիբանանում հայտնի մի շոումենի կողմից: Կազմակերպիչներն ակնկալում են մոտ 30 տոկոսի չափով հայ հանդիսատեսի ներկայություն, բայց համերգը կազմակերպվել է հենց լիբանանցիների համար»:
Սիրուշոն պատրաստվում է լինել նաև «Հայաստանի ձայնը» նախագծի գալլա համերգի հյուրը: «Հայաստանի ձայնը» նախագծի կիսաեզրափակիչը կմեկնարկի մարտի 23-ին, ժամը 22:00-ին Արմենիա TV-իով։ Սիրուշոյի ներկա գտնվելու մասին տեղեկությունը նրա ֆեյսբուքյան էջից է:
Ինչպես ավելի վաղ NEWS.am STYLE-ին տեղեկացրել են կազմակերպիչները, նախագծի այս փուլում հեռուստադիտողների քվեն որոշիչ է լինելու: Նախընտրած մասնակցի օգտին քվեարկությամբ կորոշվի նրա ապագան։ Արմենիա հեռուստաընկերությունը քվեարկությունից գոյացած ողջ հասույթը փոխանցելու է արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:
Համերգային շրջան է նաև Սիլվա Հակոբյանի համար: Այս տարեսկզբին երգչուհին նոր տեսահոլովակ ներկայացրեց` նկարահանված «Don’t Apologize» երգի հիման վրա, հետո էլ, ինչպես պատմել է BRAVO.am-ին , համերգներով մեկնել է Կանադա, այնուհետեւ` Ռուսաստան եւ հայրենիք վերադարձել օրեր առաջ: «Հայ երիտասարդական կենտրոն»-ից հրավեր ստացա մասնակցելու իրենց կազմակերպած փառատոնին եւ փետրվարի 16-ին Տորոնտո քաղաքում ներկայացա անհատական համերգային ծրագրով,-ասել է երգչուհին ու հավելել հետեւյալը,-առաջին անգամ էի Կանադայում, շատ տպավորված եմ: Կանադահայ հանդիսատեսը շատ ջերմ էր. ինձ հետ երգում ու պարում էին: Մինչ օրս դրական արձագանքներ եմ լսում»:
Շաբաթվա պրեմիերաները՝ ՀՏ Հայկո, Լիլու և Էմիգրանտ «Energy», Մարտին Մկրտչյան «Այս երգը քոնն է», Մարիաննա Հովհաննիսյան «Կանգ առ»:
Տիգրանուհի Թասլակյան