Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտական դիրքում վնասվածք ստացած զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր

Մարտ 23,2013 14:09

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի N զորամասում գլխի շրջանում մարտի 22-ին վնասվածք ստացած զինծառայող՝ 1985թ. ծնված Սարգիս Կարապետյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր։ Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների, զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել մարտական դիրքում զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով:

Զինծառայողը նախ տեղափոխվել է Ագարակի հիվանդանոց, ապա՝ առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով տեղափոխել ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ:

ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի տեղեկացմամբ՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով (զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031