Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանի ծննդյան օրն է (Ֆոտոշարք)

Մարտ 23,2013 13:38
PrevPhoto
NextPhoto

ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմը` նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այսօր այցելեց Հայ բարերարների ճեմուղի և ծաղիկներ դրեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանի կիսանդրու առջև:

Այսօր մեծ բարերարի ծննդյան օրն է: Եվ Գալուստ Կյուլպենկյանի անվան N190 դպրոցի սաները նույնպես եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու: Դպրոցականները պատմեցին մի փոքր հատված նրա կենսագրությունից. «Ծնվել է 1869թ-ին Կոստանդնոպոլիսում: Հիմնական գործունեությունը ծավալել է Լոնդոնում և Լիսաբոնում: Խոշոր նավթարդյունաբերող, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ (1930-1932թթ.): Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, Հորդանանի հայաշատ վայրերում հիմնել է դպրոցներ և հիվանդանոցներ, կառուցել հայկական եկեղեցիներ: Նրա միջոցներով կառուցվել են Երուսաղեմի Հայոց Պատրիարքության գրադարանը, Լոնդոնի Սբ. Սարգիս եկեղեցին, վերանորոգվել է Էջմիածնի Մայր տաճարը»:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ ասաց. «Ես կարծում եմ Կյուլպենկյանը հայկական իրականության մեջ հսկա է եղել: Կարողացել է իր քրտինքով, տառապանքով օտար հողում միլիոններ աշխատել: Եվ առաջին պատգամը դա աշխատասիրությունն է: Ոչնչից կարողանալ մեծ գործ ստեղծել: Երկրորդը, որ նա կարողացել է աշխարհի մեծերի հետ նստել, լեզու գտնել և իր բիզնեսն առաջ տանել: Երրորդ պատգամը, որ նա մեծ հայրենասեր է եղել»:

Երևանի Գալուստ Կյուլպենկյանի անվան N190 ավագ դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանն էլ նշեց. «1989թ-ից դպրոցը կրում է հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանի անունը: Պատահական չէր ընտրությունը, որովհետև մինչ այդ մենք ուսումնասիրել էինք շատ մեծ բարերարների, գործիչների կենսագրությունը և կանգ էինք առել հենց Կյուլպենկյանի անվան վրա` հաշվի առնելով նրա այն մեծ բարեգործությունը, որ ինքը արել է, անում է և համոզված եմ կանի: Աշխատասիրությունը, հայրենասիրությունը, բարեգործությունը այն մեծ հատկանիշներն են, որ Կյուլպենկյան մարդուն հարիր է և Կյուլպենկյան մարդու համար է»:

Արդեն երկրորդ անգամ Հայ բարերարների ճեմուղում կազմակերպվում է շաբաթօրյակ: Ինչպես Սփյուռքի նախարարն է ասում. «Ճեմուղին պետք է միշտ մաքուր լինի, գեղեցիկ, գրավիչ և հնդհանրապես` Երևանը միշտ պետք է մաքուր լինի, ոչ միայն շաբաթօրյակից շաբաթօրյակ: Երևանը մեր քաղաքն է, մեր սերն է: Երևանը մեր վարդագույն գեղեցկուհին է: Երևանը համայն հայության մայրաքաղաքն է»:

 Արմինե Համբարձումյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031