Նյու Յորքի հայկական ծերանոցում ցեղասպանությունը վերապրածները գնալով պակասում են: Գրում է «Թայմս Լեջեր» պարբերականը:
Ժամանակին այստեղ 71 հայ կար, որոնցից 21-ը վերապրել էին ցեղասպանությունը: Այժմ 34 հոգի է ապրում, որոնցից չորսն են ցեղասպանությունից փրկված:
1909թ. ծնված Փիրուզ Գալուստյանը վերջերս նշեց իր 103 ամյակը:
Ցեղասպանության ժամանակ նա վեց տարեկան էր: Նա հիշում է, թե ինչպես «Երիտթուրքեր»-ը եկան իրենց գյուղ, կապկպեցին տղամարդկանց ու իրենց հետ տարան: Նրա մայրը լացում էր, բայց չէր ասում, թե ինչ է կատարվում:
Կարդացեք նաև
«Դրանից հետո չգիտեմ ինչ եղավ», – ասում է նա, – «Ժամանակն անցնում է, ես մոռանում եմ»:
Ծերանոցն ու հայ համայնքը այժմ ապրող պատմությունը կորցնելու վտանգի տակ են:
Մի քանի տարի առաջ Շարլոթ Քեչեջյանը հիշում էր, թե ինչպես էին ինքն ու մայրը աքսորի ճամփա բռնած գնում անապատով, այս տարի նա չկարողացավ հիշել:
Գալուստյանի և Քեչեջյանի տառապանքները լավ փաստագրված են լրատվամիջոցներում:
Գալուստյանն ու իր մայրը մինչև Հալեպ, իսկ հետո Ամերիկա մեկնելը ստիպողաբար ծառայում էին թուրք պաշտոնյայի համար: Քեչեջյանը իր ամուսնու հետ հաստատվեց Նյու Ջերսիում, որտեղ էլ նրանք երեք երեխա ունեցան:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ