Լրահոս
Օրվա լրահոսը

Բան գիտեք, ասեք

Մարտ 23,2013 12:52

Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի վերաբերյալ իմ բացասական վերաբերմունքը ես արտահայտել եմ այդ ակցիայի առաջին իսկ օրը: Ոչ ոք չի բացատրել, թե ինչու հնարավոր չէ նույն պայքարը նույն (կամ նույնիսկ ավելի հզոր) ուժգնությամբ ծավալել  նույն Ազատության հրապարակում՝ նորմալ սնվելով: Մշուշոտ կրոնա-բարոյական հիմնավորումները ես չեմ հասկանում: Քաղաքական խնդիրներ լուծելու համար սեփական մահով սպառնալը նույնպես իմ գլխում չի տեղավորվում: Որքան գիտեմ, մարդկության պատմության մեջ ոչ ոք հացադուլ չի արել՝ նախագահ հռչակվելու կամ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու, կամ պետության առանցքային պաշտոնների պահանջով: Այդ ամենը կարելի է պահանջել առանց որեւէ ինքնազրկանքների:

Բայց մյուս կողմից՝ այն քաղաքական ուժերը, որոնք նախկինում հաջողության չեն հասել իշխանափոխության գործում, դժվար թե իրավունք ունեն ծաղրելու «Ժառանգության» առաջնորդին ու պայքարի նրա մեթոդները: Այսինքն՝ եթե, օրինակ, ՀԱԿ-ի դավանանքը realpolitic-ն է, ապա այդ ռեալիզմը պետք է տարածվի նախեւառաջ սեփական գործունեության վրա: Եթե ես չկարողացա գալ իշխանության իմ որդեգրած մարտավարությամբ եւ ռազմավարությամբ (չհասա ռեալ արդյունքի), ապա դա պետք է որ սահմանափակի իմ քննադատության հնարավորությունները, երբ նմանատիպ իրավիճակում որեւէ մեկ այլ գործիչ դիմում է այլ միջոցների: Կամ առնվազն ես պետք է խոստովանեմ, որ սխալվում էի, երբ ընտրություններից առաջ, մասնավորապես, այդ գործչին բնութագրում էի որպես «մարգինալ» եւ «ռեժիմը լեգիտիմացնող»: Այդ հետադարձ ռեֆլեքսիայի բացակայությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի եւ ՀԱԿ-ի թերություններից մեկն է: Իհարկե, այդ միջավայրում կան մարդիկ, ովքեր ընդունակ են ինքնաքննադատական հետադարձ հայացքի (օրինակ՝ Կարապետ Ռուբինյանը կամ Հովհաննես Իգիթյանը), եւ պատահական չէ, որ նրանք համակրում են Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժումը: Նման մարդկանց դիրքորոշումը, որքան հասկանում եմ, հետեւյալն է. «մենք անում էինք այնպես, բայց դա իրեն չարդարացրեց, հիմա գուցե արժե անել այսպես»: Բայց, համաձայնեք, ՀՀՇ-ի mainsrteam-ն այլ է. մենք միշտ ճիշտ  էինք՝ թե իշխանություն եւ թե ընդդիմություն լինելու ժամանակ, եւ այս երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ապացուցում է մեր հանճարեղ կանխատեսումների ճշմարտացիությունը:

Այդ «կանխավարկածից» ելնելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը երբեմն ենթարկվում է ոչ պատշաճ հարձակումների, ինչպես որ դա մեր թերթում արեց Գյումրիի ՀԱԿ-ի ներկայացուցիչը: Եթե գիտեք, թե ինչպես է պետք դուրս գալ այդ փակուղուց, ասեք: Եթե չգիտեք՝ զբաղվեք մայրաքաղաքի ավագանու ընտրություններով: Այսպես ասած՝ լեգիտիմացրեք Երեւանի ապօրինի իշխանությունները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (28)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Արամ,սա այն եզակի դեպքերից մեկն է,երբ ես 100 տոկոսով համակարծիք եմ Ձեր այս հոդվածի հարցադրումների հետ…Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է որ այս պարագայում գտնի ,,ձիով քայլ,, անելու տարբերակը,իսկ Րաֆֆին նրան դիմելու մեկ ուրիշ՝ ոչ ստանդարտ ձև պետք է գտնի վերջապես…Ժամանակն է մի կողմ դնելու անձնական ամբիցիաներն ու ,,մի վերջին զարկով,, վերջ դնել մսրա-մելիքական հոգեվարքի մեջ գտնվող արմենբաշու տիրապետությանը…

  2. Մարգար Մախսուդյան says:

    Որքան գիտեմ, մարդկության պատմության մեջ շատերն են հացադուլ արել՝ ոչ միայն նախագահ հռչակվելու կամ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու, կամ պետության առանցքային պաշտոնների պահանջով, այլ նաև գիտության և նոր աշխարհընկալման բնագավառում ճեղքում իրականացնելու նպատակով:
    Սկսեմ մոտակա իրադարձություններից.
    1.1986թ. Սպիտակ Տան առջև 218 օրյա հացադուլ է արել ամերիկացի գիտնական ասղաֆիզիկոս-այլախոհ Չարլզ Հայդերը, որն այդ ամբողջ ընթացքում իր բողոքն էր արտահայտում Ռեյգանի վարած ագրեսիվ՝ մարդկության համար վտանգավոր արտաքին քաղաքականության դեմ, այնուհետև իր թեկնածությունը դրեց ԱՄՆ նախագահի պաշտոնի համար՝ մրցակցելով Ջորջ Բուշ ավագին:
    2.Հույն անտիկ փիլիսոփա-մաթեմատիկոս Պյութագորասին աշակերտելու պարտադիր նախապայմանը 40-օրյա հացադուլն է եղել, որից հետո, ըստ ուսուցչի՝ ուղեղը զրնգում է ինչպես ձգած մետաղալարը:
    3. Հայկական հանրագիտարան. ՛՛Երբ Հիսուսը դարձել է 30 տարեկան, Հորդանան գետում նրան մկրտել է Հովհաննես Մկրտիչը, և Հիսուսի վրա աղավնու տեսքով իջել է Սուրբ Հոգին: Այնուհետև Սուրբ Հոգին նրան տարել է անապատ, որտեղ Քրիստոսը դիմացել է Սատանայի փորձություններին և հաղթել նրան՛՛:
    Նշածս փաստարկները կարելի է, իհարկե, վիճարկել, սակայն մի պահ պատկերացնենք, թե նախադեպեր իրոք գոյություն չունեն, և ինքնազրկանքը՝ որպես մտադրությունների լրջության գրավական որևէ ապացուցողական նշանակություն չունի:
    Ստուգիչ հարց. արդյո՞ք մարդկության պատմության մեջ պարտադիր է, որ որևէ երևույթ կամ գործողություն իր նախադեպն ունենա, եթե այո՝ ապա այդ դեպքում վերջերս մոդայիկ դարձած աննախադեպ բառը նույնիսկ չէր կարող ծնվել: Նման բանից կարող են վրդովվել միայն այսօրվա չխոսկան պատգամավորները, որոնք իրենց ընդվզումը անհասկանալի բաների հանդեպ երբեմն դրսևորում են այսպես. Ո՞վ ա տենց բան տեսել, արա՛…
    Գտնում եմ, որ հոդվածի հիմնական թույլ տեղն այն է, որ փորձ է կատարվում այսօրվա մեր իրականութունը անպայմանորեն տեղավորել որևէ կոշտ կաղապարի մեջ,առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ հայկական պետականության ողջ պատմության ընթացքում ամենաապաշնորհ և ագահ այսօրվա իշխանությունները այնպիսի պայմաններ են ստեղծել, որ Սիբիր արտագաղթողներին շատերը նախանձով են նայում:
    Ականջդ կանչի, չոբան Չատի…

  3. Gibindus says:

    “Ոչ ոք չի բացատրել, թե ինչու հնարավոր չէ նույն պայքարը նույն (կամ նույնիսկ ավելի հզոր) ուժգնությամբ ծավալել նույն Ազատության հրապարակում՝ նորմալ սնվելով:” Ճիշտ ա ասում Արամ ախպերս: Չե՞ս կարա, համ ձեռի հետ հաց ուտես, համ էլ հացադուլ անե՞ս: Է՞ս ինչ բան ա: Մազալու տղա դուրս եկավ Րաֆֆին: Սովածս որն ա՞: Կեր, որ սոված չմնաս: Արա, դե ճիշտ ա գրում`հո զոռով չի: 8:0-օգուտ Արամի:

  4. Լիլի says:

    Շնորհակալություն։ Սրտիցս եք գրել ծայրեիծայր։

  5. Նունե says:

    Հարգելի Արամ, ինչ լավ եք ամեն ինչ գրել… Րաֆֆիի հացադուլը՝ մեր բոլորի ճիչն է, ուղղակի ափսոս, որ շատերը լռում են… Մեկը վախից, մյուսը՝ նախանձից, էն մյուսն էլ հավատի կորստից… Այնքան տխրեցի «Էմփիրեյ» խմբի որոշման կապակցությամբ` չմասնակցել մարտի 23-ին Ազատության հրապարակի ռոք-համերգին: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել իրենց վարքը…Հիասթափված եմ մեր արվեստագետներից…

  6. գոհար says:

    ԼՏՊ-ին երբեք չի հետաքրքրել երկրի վիճակը,կամ ինքը,կամ ոչ-ոք

  7. alfred says:

    քանի որ թագավորը միշտ ճիշտ է ամեն մեկը իրեն թագավորի տեղ է դրել

  8. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ես գտնում եմ,որ Ր.Հովհաննիսյանը, Ազատության հրապարակում հացադուլ հայտարարելով, տակտիկական ՃԻՇՏ և ստրատեգիական ՀՈՅԱԿԱՊ քայլ արեց: Որովհետև Րաֆֆին ՊԻՏԻ անընդհատ/շուրջօրյա մնար հրապարակում (գոնե մինչև ապրիլի 9-ը), այլապես ՀՀԿ-ական «նժդեհականները» ավտոբուսներով իրենց մարդկանց կբերեին-կլցնեին հրապարակ ու էլ դուրս չէին գա: Իսկ հիմա Րաֆֆին ՄԻՇՏ հրապարակում նստած է. ուզած-չուզած պիտի երես առ երես հանդիպեն իրեն: Սա Րաֆֆիի խորաթափանցության մասին է վկայում: Իսկ Րաֆֆին ՊԻՏԻ քաղաքական պատճառ ունենար հրապարակում շուրջօրյա մնալու. նստացույցը սխալ կլիներ,որովհետև շարժվել պետք է՝ պայքարը շարունակելու համար:

    Երկրորդ՝ ԹՎՈՒՄ էր,թե Լևոնը/ՀԱԿ-ը խելացի ու realpolitik-ային քաղաքականություն էին վարում: Ընկան այսպես կոչված «բանակցությունների» ԾՈՒՂԱԿԸ. ՀՀԿ-ն (օգտագործելով իր դուստր բիզնես ԲՀԿ-ին) վերջին պահին ՔՑԵՑ ՀԱԿ-ին: Ու «անսխալ» Լևոնը, «տարիքի» պատճառով, ժողովրդին թողեց մենակ:

    Րաֆֆին (և իր թիմը) շատ ավելի realpolitik-ային և խելացի են. ժողովրդի անունից ու ժողովրդական պայքարի ՄԵՋ են գործում. այսինքն՝ ժողովուրդ vs ՀՀԿ:

  9. Galust Yenokyan says:

    Հարգելի խմբագիր, այս մեկնաբանությունների բաժնում Րաֆֆու հացադուլից մի երկու օր հետո մեր կողմից նշել էինք ուրիշ քաղաքակիրթ երկներում, նման ծայրահեղ անիրավ պայմաններում, ընդդիմության գործիչները կմիանային Րաֆֆիին, որից հետո հասարակությունը եվս կմիանար…: Հացադուլը սիմվոլիկ ծայրահեղ ընդվզում է որը կարող է երկրաչափական պրոգրեսսիայի միջոցով մեծ «երկրաշարժի» առիշ հանդիսանալ…: Այդ «երկրաշարժը» անպայմանորեն միջազքայի խիստ արձագանք կունենար եվ որ պարոն «Նախագահը» նրան որպէս «սոված մարդ» չէր դիմի այսոր:
    Ցավոք սրտի մենք հայրս «ՅՈԹԻՑ ԱՎԵԼ ԵՆՔ ՉԱՓՈՒՄ ՈՐ ՀԵՏՈ ԿՏՐԵՆՔ»,,,

  10. Anahit says:

    Ինձ համար եւս տարօրինակ ու անսպասել էր Րաֆֆիի այս անգամվա հացադուլը,չնայած,որ առաջին անգամվա հացադուլի թողած ազդեցությունը եւս չէի նկատում քաղաքական դաշտում:Ավելի շատ զարմանք կամ կարեկցանք էի զգում,քան որպես քաղաքական քայլ:
    Այժմ ավելի սթափ վերլուծելով,եկել եմ եզրակացության,որ այս բացառիկ հայրենասեր հայը մեզնից շատ է տարբերվում:Մենք ունենք խորհրդային ժառանգություն ամենաշատը մտածելակերպի մեջ:Գիտությունը վաղուց ապացուցել է,որ ամեն ինչի կարելի է հասնել,եթե մտովին համոզված ես վերջնական արդյունքի հաշվով:
    Զուգահեռնոր եմ տանում եւ համոզվում,նույն ձեւով տարբերվում են նաեւ կռված-հաղթանակած մեր հերոսները:Այ,չկոտրվեցին,չփոխվեցին ոչ-խորհրդային դաստիարակությամբ մեծացածները;օրնակ;Ժիրայր Սեֆիլյանը:
    Երբ Րաֆֆին ներողություն է խնդրում,դրանից նրա կերպարը ավելի է վեհանում:Մինչդեռ մեզ մոտ այնքան ել ընդունված չի,որ տղամարդը հրապարակայնորեն ներողություն հայցի,եթե անգամ իր սխալից տուժել են հազարավոր ընտանիքներ:

  11. Արմեն says:

    Հանուն հաղթանակի կորչեն բոլոր սկզբունքները: Ռաֆֆի հովհաննիսյանը նախ թող

    Հայաստանի Հանրապետության լեզվին տիրապետի: Կարծեմ ընտանիքի անդամները

    ԱՄՆ քաղաքացիներ են: Բա եղավ, հաստատ չեղավ, չնայած այստեղ օրենքի խախտում չկա

    որքան հասկանում եմ: Ռաֆֆին օրը 100 անգամ խախտում է օրենքը ու ներողություն է խնդրում

    կամ պահանջում իրեն ձերբակալել: ՈՒ դա ոմանց դուր է գալիս:

    Այսօր ամենաշատ կեղծիքը ազատության հրապարակում է ու խաբում են գրեթե բոլորը:

    • Մարգար Մախսուդյան says:

      Ներեցեք, սա ոստիկանությանն տեղեկագրից քաղվածք է՞ր, թե երևակայության ազատ թռիչք:

  12. Galust Yenokyan says:

    Հարգելի Արմեն, չքիտեմ իհարկե ինչ ծառայություններ ես Դու ներկայացնում, բայց ուզում եմ վկայել որ բախտ ու պատիվ էմ ունեցել ծանոթանալ Րաֆֆու հայրիկին մի քսանհինգ տարի առաջ ԱՄՆ ի UCLA համալսարանում ուր Հովանսյան Հայրը ղեկավարում Հայկական ուսումնասիրությունների կէնտրոնը: Իմ նման շատ համեստ գիտէլիքներով մարդուն նա ընդունեց հայրական գուրգուրանքով եվ ի զարմանս ինձ ծանոթացեց մի քանի ուրիշ մեծանուն ղեկավար պրոֆֆէսսորների հետ այդ համալսարանում: Իմ անձե իհարկե նման ընդունելության ոչ արժանի էր ոչ էլ պատրաստ լեզվական իմաստով: Դեկտեմբերի . ի Երկրաշարժից հետո Րաֆու մայրը ինձ հեռաձայնել էր եվ փորձում էր տեղեկանալ Հայաստանից եկած հայերի այն կազմակերպություններին որ կոգնեն իրենց Հայաստան օգնություն ուղարկել: Նրանց ողջ ընտանիքը լծվել էր այդ գործին:
    Ինչ վերաբերվում է Հայերեն խոսելուն գուցե Րաֆֆին գողական երեվանյան բարբառին չի տիրապետում, բայց կարծում եմ խոսում հազար անգամ ավելի մաքուր հայերենով քան ներկայիս եվ անցյալ իրենց «Նախագահ» հռչակած անձինք որոց ծառայությունը Դուք հավանաբար ներկայացնում եք:

    Հ.Գ. Կարծեմ Րաֆֆու մայրը Ռոստովի հայերից է եվ խոսում է արեվելահայերեն: Բացի այդ մեր երկու ՀԱՆՃԱՐԷՂ Հայ դերասանները ՄԵԾՆ Վահրամ Փափազյանը եվ Հրաչյա Ներսիսյանը նույնպես երեվանյան բարբառին չեին տիրապետումյ սակայն մինչեվ օրս Երէվանում Հայաստանում նրանց նման ոչ ոք չի խոսում ՀԱՅԵՐԵՆ…

    • Համլետ says:

      Էդ ,,Արմենը,, ՀՀԿ կոչվող խաժամուժի՝ ,,մուտիլովշիկներ,, բաժանմունքի արտահաստիքային գործակալ է…

  13. Tigran says:

    Արմենին-լսել? ես Վիսոցկու երգը-ընկեր կապիտան դուք երբեք մայոր չեք դառնա…

  14. Galust says:

    Րաֆֆին չի զգում իրեն լիարժեք հաղթող, քանզի “այլընտրանքային” հաղթող է: Նրան ընտրել են գործողից զզվելով:
    Բացի դա, նա միակ ֆենոմենալ դեպք-թեկնածուն է, երբ իշխանությունը չի աշխատել նրան դեմ, այլ նույնիսկ կողմ: ՀՀ նոր պատմության մեջ թերևս միայն Կ. Դեմիրճյանն է եղել իրական, “ոչ այլընտրանքային” հաղթող:
    Հակ-լևոններ մասով միանգամայն համաձայն եմ: 2 ՄԵԾ չարիք կա երկրում` լևոն, ռոբ..

  15. Anahit says:

    Որքան եմ ուզում չմտնեմ կանանց հատուկ անիմաստ,անարդյունք լեզվակռվի մեջ,չեք պատկերացնի,Արմեն:Բայց խոսել Րաֆֆիի վատ հայերենից,չլսել «թարս աճած» խիյարը,չնկատել,որ առանց ծածկագրի մեր «ընտրյալները» ինչ բառապաշար են օգտագործոմ նվաստներիս բախտ վիճակված բացառիկ հնարավոր «հարցազրույցների» ժամանակ,ցինիկ անեկդոտները,էլի ոչ մաքուր հայերեն բառապաշարով,մի քիչ շատ չեղավ?
    Իսկ թե ինչի Րաֆֆիի ընտանիքը չի հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից,դա մեր որոշելու հարցը չէ:Բայց որ նույն այդ ընտանիքը Հայրենիքի համար ազգանվեր գործ է անում,մոռանում եք,պարոնայք:Եկեք չմոռանանք,թե Րաֆֆին ինչ հալածանքներով դարձավ ՀՀ քաղաքացի:Եւ նաեւ,թե ում պատճառով:
    Իսկ ամենից շատ որտեղ եւ ով է խաբում,Արմեն,կարդա «Լրագիր»-ի երեկվա համարը,սպասիր շարունակությանը:
    Այ,սրանք հասարակ ներողությունով լուծվող հարցեր չեն,դրա համար էլ դուրս է եկել մեր պաշտոնյաների բառապաշարից:

  16. Լավատես says:

    Եթե մեր երեսին պզուկ է հայտնվել, պզուկին մեղադրել պետք չի: Դա անցումային տարիքի երեվույթ է, կանցնի, կգնա: Չնայած շատ հին ժողովուրդ ենք, բայց որպես ազգ դեռ անցումային տարիքում ենք՝ միամիտ, քաջ, անփորձ, երազող: Եթե մեր ազգի սերուցքը՝ մտավորականությունը միավորվեր ու մեզ՝ ժողովրդիս կրթեր, դաստիարակեր, սեր, հավատ ու ուժեղ ոգի ներարկեր, մենք ապահով ու երջանիկ ապագա ունեցող ազգ կդառնանք:

    • Իրատես says:

      Մեկը լիներ՝ այդ հաստիքային մտավորականությանը կրթեր, որ պաշտում են այլ ձեռքից սնվելը և իրենց գրպանից կես մետր այնկողմ ոչինչ չեն ուզում տեսնել:

  17. Հայկ says:

    Սիրելի հայրենակիցներ, որևէ մեկի համար նշանակություն չպիտի ունենա, թե ՀԱՅԸ որտեղացի է: Ճակատագրի բերումով մենք սփռվել ենք աշխարհով մեկ՝ օտարին թողնելով մեր Սուրբ Հայրենիքի մեծ մասը: Ինձ համար բոլոր հայերը հավասար կերպով իմ եղբայրներն ու քույրերն են՝ լինեն նրանք Արցախից, Սփյուռքից, Երևանից, թե այլ վայրից: Իմ համոզմամբ ՀԱՅԸ կարող է նույնիսկ մի բառ անգամ հայերեն չիմանալով ավելի շատ բան անել իր հայրենիքի համար, քան լավ հայերեն խոսող մեկ ուրիշը: Իհարկե, մենք մեր լեզուն պետք է լավ իմանանք, բայց դա պարտադիր պայման չէ հայրենիքին օգտակար լինելու համար:Կարևորը քո գեներում առկա հայրենասիրությունն է: Եթե այն կա, ուրեմն և՛ հայրենիքին օգտակար կլինես և՛ ջանքեր գործադրելու դեպքում քո մայր լեզուն լավ կիմանաս: Իսկ Րաֆֆին անկասկած լավագույն հայրենասեր հայորդիներից է և լավ էլ հայերեն է խոսում: Ինձ համար խորին հարգանքի և սիրո է արժանի այն հայը, ով թողնելով իր ապահով կյանքը Հայրենիքի կանչով սփյուռիքց գալիս է Հայաստան և փորձում է օգնել Հայրենիքին: Այդպիսին է Րաֆֆին,այդպիսին էր Մոնթեն և էլի շատ ուրիշները: Ի դեպ, ես ինձ հպարտ էի զգում,երբ Րաֆֆին Բաքվում հոյակապ անգլերենով ներկայացնում էր մեր դիրքորոշումները: Տեղայնամտությունը և համահայկական շահերին վնաս պատճառող «տեղային հայրենասիրությունը» թողնենք մի կողմ: Փառք մեր ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻՆ:

  18. sergik says:

    եթե բուժման մեթոդով օրգանիզմում հիվանդությունը չի նահանջում ստիպված դիմում են վիրահատական միջոցների, ցավում եմ ,բայց մեր ժողովուրդը արդեն քանի տարի է փորձում է առանց ուժ գործադրելու իշխանափոխություն անել ինչից օգտվում է իշխանությունը, փրկություն կլինի միայն եթե վճռական քայլեր արվեն..

  19. Արմեն says:

    Ի պատասխան արձագանքողներին ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, ես ոչ թե արեվելահայերենն ու արեվմտահայերենն եմ հակադրել ( նրանք ոսկեղենիկ հայերենի տարբեր թեվերն են ), այլ օտար բառամթերքին:
    Արեվմտահայերենը ոչ միայն Հրաչյա Ներսիսյանի ու Վահրամ Փափազյանի օգտագործած լեզուն էր, այլեվ մեր բազմաթիվ այլ մեծերի՝ Սիամանթոյի, Մեծարենցի, Դուրյանի : Ավելին,եթե Ռաֆֆին խոսեր հայերեն որեվէ բառբառով իմ կարծիքով դա նույնպես մեղադրելի չէր լինի:
    Խնդիրը մեկն է հայերեն ես դիմում քո հայրենակիցներին թե օտարի լեզվով: Գուցե ԶԱԴՆԻ բառը հաճելի է խորհրդային գաղությում ապրած հայերի մի մասի համար, բայց ոչ նրանց համար ովքեր Խորհրդային Հայաստանին որպես Հայաստան են վերաբերվել եվ Խորհրդային Հայաստանում միշտ ձգտել են հայերի հետ հայերեն խոսել:
    Լեզվի մասին իմ գրածը այն էր, թե այդ կարեվորագույն հարցում ի՞նչ ուղերձ է ուղարկում Ռաֆֆին: Ես նրա ուղերձը համարում եմ ապազգային եվ իմ համար մեծ ցավ է, որ իմ նախորդ գրածին արձագանքողների մեջ, այն մտայնությունն է իշխում, որ միայն «ինչ որ ծառայությունների ներկայացուցիչները, ՀՀԿ կոչվող խաժամուժի՝ ,,մուտիլովշիկներ,, բաժանմունքի արտահաստիքային գործակալները, Վիսոցկու ինչ-որ երգի հերոսներ են մտահոգվում այդ ուղերձով: Իմ մտահոգությունը այն է , որ գաղութի հանդիսատեսին դուր գալու համար չի կարելի իջեցնել նշաձողը, հանուն այսրոպեական հաղթանակի, չի կարելի լեզվի հարցում սկզբունքները զիջել:
    Ի դեպ, ես չեմ նկատել, որ ՀՀ նախագահը, հատուկ օտար բառեր է սովորում իր հայրենակիցների հետ խոսելու համար: Կարծեմ իր վերջին հեռուստահանդիպման ժամանակ նույնիսկ ներեղություն խնդրեց, մի օտար բառ օգտագործելու համար: Ցավոք ժամանակ չունեմ, որ ստուգեմ: Եթե սխալ եմ, ներեղություն եմ խնդրում:

  20. Արմեն Աղասարյան says:

    Ստացվում է, որ Արամ Աբրահամյանը կարող է իրեն թույլ տալ քննադատել Րաֆֆիին, իսկ ՀԱԿ-ը դա անել չի կարող: Հետաքրքիր տրամաբանություն է…
    Ստացվում է՝ համ մեխին, համ նալին:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Սա քննադատությո՞ւն է:

      https://www.aravot.am/2013/03/22/217777/

      • Արմեն Աղասարյան says:

        Տարբերությունը զուտ ձևի և գուցե պարկեշտությունը պահպանել-չպահպանելու մեջ է: Սակայն ձեր քննադատությունը ընդհանուր ՀԱԿ-ին է ուղղված որպես քաղաքական միավորի, իսկ տվյալ անձը մեջբերված է որպես ընդհամենը օրինակ: Իսկ, իրականում ցանկության դեպքում կարող եք նաև գտնել բազմաթիվ պարկեշտ քննադատություններ կոնգրեսականների կամ իրենց հարողների կողմից, էլ չեմ խոսում պաշտոնական հայտարարությունների մասին:

        Հետևությունը թողնում եմ ձեզ:

  21. Հայկ says:

    Հարգելի հայրենակիցներ, ցավում եմ, որ հայերենի անաղարտության մասին բարձրաձայնողներն իրենք են սխալներ թույլ տալիս: Ոչ թե «ներեղություն», այլ՝ ներողություն, ոչ թե «բառբառ», այլ՝ բարբառ, ոչ թե «ՀՀ նախագահ», այլ ՀՀ Նախագահ (Հանրապետության Նախագահի պաշտոնը գրվում է մեծատառով, սա նշված է ՀՀ Սահմանադրության մեջ): Ես շատ լավ հիշողություն ունեմ և հիշում եմ, որ ժամանակին հեռուստաբանավեճի ժամանակ երկրի ղեկավարներից մեկն օգտագործել է «թարազու» օտարալեզու բառը, իսկ մյուսը կառավարության հետ հանդիպման ժամանակ՝ «ատկատ» օտարալեզու բառը… Սա ի գիտություն…
    Կոչ եմ անում բոլորին՝ մանրախնդիր չլինել… Պաշտոնյաներն էլ մարդ են: Սխալվելը մարդկային է…

  22. Արմեն says:

    Հարգելի Հայկ
    Շնորհակալ եմ շատ ճիշտ դիտողությունների համար:Ես իրոք շատ էի շտապում:Իհարկե դա տառասխալներով գրելը չի արդարացնում: Ես շատ եմ ցանկանում անաղարտ հայերենով գրել և խոսել: Երբեմն չի ստացվում:Ավելին՝ երբ Ձեր դիտողություններից հետո նորից կարդացի իմ գրածը,նկատեցի, որ հենց առաջին պարբերության միտքը հստակ չէ սխալշարահյուսության պատճառով:
    Սակայն իմ նպատակը այն չէ, որ ցույց տամ թե ահա կա Արմեն անունով մի մարդ, ով անթերի հայերենի է տիրապետում ու այդ բարձունքից քննադատում է Րաֆֆիին:Գուցե ես որևէ շրջանի բարբառից ավել հայերեն չգիտեմ:Գուցե բազմաթիվ ռուսերեն, թուրքերեն, անգլերեն բառեր ինձ թվում են հայերեն:Մանկությունից օտար բառերը ամեն օր լսած մարդը գուցե այդ բառերընույնիսկ հարազատ համարի: Դա անգրագիտություն է: Դա վատ է և արժանի է քննադատության: Բայց դա ստրկամտություն չէ,ամբոխավարություն չէ,այդտեղ հետին նպատակ կամ ուղերձ չկա:
    Հարգելիս իմ բարձրացրած հարցը այլ է:Րաֆֆինհանդիսատեսին դուր գալու համար գիտակցաբար ուզում էր ռուսերեն բառեր օգտագործել,նմանվել գողական Երեվանյան բարբառ /Գալուստ Ենոքյանիձևակերպումն է/ օգտագործողներին:Ես Րաֆֆիի այդ արարքն եմ քննադատում, համարում ապազգային:
    Հարգելի Հայկ, դու այնքան ճիշտ ու մեծահոգի ես ավարտել միտքդ, որ իմ համար ցավալի կլիներ մտածելը, թե բարձրացրածս հարցը մանրախնդրություն կհամարես․․․

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031