ՖԻԴԵ-ն հրապարակել է 2013/2014 թթ. կանանց «Grand Prix» մրցաշարի ժամանակացույցն ու անցկացման վայրերը:
Կայանալու է վեց փուլ. 2013-ին՝ Ժնեւում, Դիլիջանում եւ Տաշքենդում, 2014-ին՝ Խանտի-Մանսիյսկում, Թբիլիսիում եւ Էրդենտում (Մոնղոլիա):
«Grand Prix»-ին մասնակցելու իրավունք տրվում է 18 շախմատիստուհու, որոնցից տասի անունները հայտնի են: Մնացած ութից վեցն անվանակարգելու են փուլերի կազմակերպիչ երկրները, երկուսի անունը որոշելու է ՖԻԴԵ-ի նախագահը: Երկրորդ փուլի կազմակերպումը ՖԻԴԵ-ն վստահել է Հայաստանին: Այն կանցկացվի հունիսի 15-29-ը՝ Ջերմուկում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ