Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրվեց ԵՊԼՀ 1-ին կուրսեցիների լավագույն ձայնը

Մարտ 23,2013 11:40


IMG_6306

IMG_6316Մարտի 22-ին Երևանի պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ) տեղի ունցավ «Երգում են 1-ին կուրսեցիները» խորագրով մրցույթ-համերգի եզրափակիչ փուլը։ Այն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը:

ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը, ողջունելով ուսանողներին, մաղթեց, որպեսզի ԵՊԼՀ-ում միշտ հնչեն երգն ու ծիծաղը։ Իսկ բուհի ուսանողական խորհրդի նախագահ Անահիտ Թունյանը նկատեց, որ բուհի ուսանողներն աչքի են ընկնում ոչ միայն լեզվական գիտելիքներով և հասարակական ակտիվությամբ, այլև երգելու տաղանդով։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամին և համալսարանի ղեկավարությանը՝ ուսխորհրդին մշտապես աջակցելու համար:

Մրցույթի նախընտրական փուլը տեղի էր ունեցել փետրվարի 25-ին, որի ընթացքում ընտրվել էին լավագույն 5 կատարողները։ Եզրափակից փուլում ժյուրիի կազմում էին երգիչ Անդրեն, հաղորդավար, նախկին բրյոսովական Գոհար Գասպարյանը, «Վիտամին ակումբի» հումորիստ Գարիկ Պապոյանը, ԵՊԼՀ ռեկտորի խորհրդական Հասմիկ Ափյանը և բուհի մշակութային միջոցառումների համակարգող Անուշիկ Տեր-Ղուկասյանը։

«Երգում են 1-ին կուրսեցիները» մրցույթի մասնակիցները հանդես եկան անհատական կատարումներով, այնուհետև ոչ մրցութային զուգերգերով երգեցին հայ էստրադայի երիտասարդ երգիչ-երգչուհիներ Մարիաննա Հովհաննիսյանի, Սրբուհի Սարգսյանի, Արծրուն Խանգելդյանի, Արթուր-Ալեքի, Մարի և այլոց հետ։

Թեժ պայքարի արդյունքում մրցույթի հաղթող ճանաչվեց Հայկանուշ Սաժումյանը։ Նա կստանա մեկ երգ անվճար ձայնագրելու իրավունք:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031