Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ քաղաքացի են, թոռներ ունեն, սակայն Հայաստանում հետախուզվում են ժամկետային ծառայությունից խուսափելու համար

Մարտ 23,2013 11:37

 37 եւ ավելի տարիք ունեցողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից

Մարտի 22-ին  ոստիկանության Իջեւանի բաժնում կայացած  հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին  Տավուշի մարզի համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, քննարկման հիմնական թեմաներից մեկը ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար  հետախուզվողների  հարցն էր: Նրանք  տարիներ առաջ Ռուսաստան հիմնական բնակության  են մեկնել: Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Օհանյանն ասաց, որ Տավուշի մարզում դրանց թիվը մոտ 300 է:  Նրանց մի մասը ընտանիքներով է  հեռացել Հայաստանից, շատերը Ռուսաստանի քաղաքացիություն ունեն: Ա.  Օհանյանն ասաց, որ այդ անձինք Ռուսաստանում ոստիկանների հետ խնդիրներ են ունենում, ՌԴ քաղաքացիություն  ստացած անձանց նկատմամբ Հայաստանում քրեական հետապնդումը չի դադարեցվում: Նշվեց, որ 27 տարեկան լրացած անձինք ազգային բանակ չեն զորակոչվում, իսկ 37 տարեկան լրացածները ազատվում են  ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական  հետապնդումից:

Խորհրդակցությունում նշվեց, որ այդ 300 անձանց գրեթե կեսի տարիքը 37-ն անց է, նրանց շատերը թոռնատեր են: Արմեն Օհանյանը գյուղապետերին հորդորեց, որպեսզի համագյուղացի  հետախուզվողների  հետ կապ հաստատեն՝  համապատասխան փաստաթղթեր պատրաստելու եւ  օրենքով սահմանված կարգով նրանց նկատմամբ  քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Պ-ն Օհանյանը հայտարարեց՝ դրա համար պարտադիր չէ, որ հետախուզման մեջ գտնվող անձինք գան Հայաստան, նրանք կարող են  այդ նպատակով լիազորագիր ուղարկել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031