Հայաստանի ազատ ըմբշամարտի ազգային հավաքականը Թբիլիսիում անցկացված Եվրոպայի առաջնությունում հանդես եկավ բոլոր՝ յոթ քաշային կարգերում:
Մասնակցությունն ընդհանուր առմամբ հաջող ստացվեց: Մեր թիմը նվաճեց մեկական ոսկե եւ արծաթե մեդալ, ցուցանիշ, որ բավականին երկար ժամանակ չէինք ունեցել միեւնույն պաշտոնական առաջնությունում:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, պատվո պատվանդանի 2-րդ աստիճան բարձրացավ վերջերս 84 կգ քաշային կարգ բարձրացած փորձառու ըմբիշ Մուսա Մուրթազալիեւը: Սա նրա առաջին մասնակցությունն էր իր համար սովորականից մեկ աստիճան բարձր քաշային կարգում: Այս առումով Եվրոպայի արծաթը լավ արդյունք է: Մեր հավաքականի մյուս ներկայացուցիչները իրենց քաշային կարգերում գրավեցին այսպիսի տեղեր:
7. Միհրան Ջաբուրյան՝ 55 կգ քաշային կարգ
11.Նարեկ Սանոյան՝ 60
5-6. Գրիգոր Գրիգորյան՝ 74
12. Էդգար Ենոքյան՝ 96
15. Անդրանիկ Գալստյան՝ 120
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ