Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի տատին անցավ Մերսեդեսներին, «թումբաններին» ու անեծքներին (Տեսանյութ)

Մարտ 23,2013 00:02

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը չավարտված՝  Ազատության հրապարակ մտավ ՀՀԿ-ի հայտնի Հայաստան տատիկը:

Նա փոխել էր իր տեքստը: Այս անգամ խոսում էր «Մերսեդեսներից». «Նախագահը Մերսեդես ոչ մեկին նվիրատվություն չի անում: Բոլորը հայրենասիրությունից են խոսում: Բայց սպասում եմ մինչեւ ամսի 31-ը՝ ՄԱԿ-ի գալը, որ բոլորի յարլիկը հանեն ջրի երես: Րաֆֆի էֆենտին կեղծ հայրենասեր է…Սերժ Ազատի Սարգսյան, արդար, ազնիվ ընտրություն»,- գոռում էր տատը:

Հաշվի առնելով, որ ՀՀԿ-ի տատին այս անգամ խոսում էր նաեւ ժամանակակից «թումբաններից», ոստիկանները, հազիվ զսպելով իրենց ծիծաղը,մտան տատի թեւերը, որ տարածքից հեռացնեն:

«Հա դե լավ դե հերիք ա, վաաաաաաա՜յ,- ասում էին ոստիկանները՝ խնդրելով տատին ձայնը կտրել ու հետեւել իրենց:

Տատը բողոքում էր, որ «Ժառանգության» գրասենյակների համար 140 քմ տարածք են տվել, իսկ իր տունը մի քանի անգամ դրանից փոքր է:

Նա բղավում էր, Ժառանգականներին անվանում տորիչելյան դատարկ գլուխներ, կեղծ հայրենասերներ եւ սադրում:

Վերջում ՀՀԿ-ի տատին նույնիսկ անիծեց Րաֆֆի Հովհաննիսյանին եւ հեգնեց «Բարո՜վ Հայաստան»: Նրան մի քանի ոստիկաններով գրեթե գրկած տարան Ազատության հրապարակից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. mika says:

    տատին ամեն ինչից խոսեց, մնաց չիբուռաշկան…

  2. Աննա Վանաձորից says:

    Այս ի՞նչ օրն է ընկել Սերժ Սարգսյանը, հա՜ տատիներից մեջբերում անել շատ է սիրում, հուսանք հաջորդ ասուլիսին այս տատից մեջբերում կանի։

  3. ԱրԹՈՒՐ says:

    ոնց որ ալադինի մեզի զաֆառը լինի ենելլ եր եդպես անիծում

  4. Կառլէն says:

    Ես համոզված եմ այս կինը եզակի է, որ անկեղծ է իր համոզմունքներում, ի տարբերություն նախագահի շրջապատի, որոնք առերես հավատում են ընտրությունների արդյունքներին, բայց նեքուստ լավ էլ գիտակցում են թե ինչպես է եղել:Բայց թե ինչու է այս տատիկը եզակի, պարզապես հազիվ թե ուրիշ մեկը գտնվի, որ հավատա ընտրություններին:

  5. Maxim says:

    Սա շեռ-ժիկի միակ հույսն է,՝ իր ,,Դեպի ազատ Հայաստան,, և ,,Հավատանք որ հաղթենք,, լոզունգներում։ Նրա գաղափարախոսը։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031