Մի քանի ամիս է, ինչ Թերեզա Պողոսյանի ընտանիքը ուսումնասիրում է շուկան, բայց արդեն մի քանի ճյուղերով է արտադրություն ստեղծում:
Մուրմանսկում թափուր աշխատատեղերի տոնավաճառում մասնակցած հայերին է անդրադարձել Ռուսաստանի պետական հեռուստատեսությունը:
Թերեզա Պողոսյանը Մուրմանսկ է գնացել իր ընտանիքի հետ՝ հայրենակիցների բնակեցման դաշնային ծրագրով: Ընտանիքում հինգ հոգի բարձրագույն կրթություն ունի և երկարամյա աշխատանքային փորձ:
Իրենց բիզնես ծրագիրն իրականացնելու դրամաշնորհ ստանալու համար նրանք մրցել են բազմաթիվ մրցակիցների հետ:
Անհատ ձեռներեց Թերեզա Պողոսյանը պատմել է. «Մենք երեք ամիս է, ինչ շուկայում ենք: Արտադրում ենք լուսամփոփեր, հուշանվերներ, հայելիներ և ապակու դեկորներ: Արտադրության հինգ ճյուղեր ունենք»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ