Գյումրիի «Ջազ ակումբի» հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Մանուկյանի նախաձեռնությամբ այս քաղաքում շուտով լույս կտեսնի « Ջազ ինֆո» ամսաթերթը` 1 տպագրական մամուլով և 200 օրինակով:
Ինչպես մեզ հետ զրույցում ներկայացրեց թերթի պատասխանատու խմբագիր Լիլիթ Մակարյանը, անցած տարվա վերջերին, երբ սկսել են իրականացնել «Ջազը և Գյումրին» նախագիծը, մասնակիցների միջև խոսակցություններ են ծավալվել այն մասին, որ կարելի է հրատարակել նաև թերթ` ջազի մասին: Ըստ խմբագրի, նպատակը պատահական չէր, ջազը խորհրդային տարիներին, հատկապես 60-ական թվականներին Գյումրիում մեծ մասսակայանություն էր վայելում, անգամ հետերկրաշարժյան ծանր տարիներին մշակութային այս քաղաքը չի հրաժարվել ջազից: Հնարավորություն չունենալով անհատապես ելույթ ունենալ, ջազ երգիչները շարունակել են ստեղծագործել փողային նվագարանների կազմում: Անընդմեջ փորձել են համերգներ կազմակերպել Գյումրիում` պահպանելով վերջին ջազային ակորդները:
Այժմ, ըստ խմբագրի, Գյումրու ջազ ակումբը բոլոր պայմանները ստեղծել է ջազային երգիչների դրսևորման համար. կա ակումբ, կա թերթ: Թերթում անդրադառնալու են հայաստանյան ջազի դեմքերին, խնդիրներին, լինելու է նաև համաշխարհային լրահոս :
«Առաջին համերգը, որը տեղի ունեցավ անցած տարվա նոյեմբերի 1-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոդահլիճում, ակումբի հյուրը «Նյու -Յորք-Երևան» քառյակն էր, կար մտավախություն, որ այն բավականաչափ հանդիսատես չի ունենա, սակայն համերգին նախորդող օրը բոլոր տոմսերը սպառվել էին: Սա խոսում է այն մասին, որ գյումրեցիները դարձյալ այս ժանրի պահանջատերն են: Երիտասարդներից մինչև տարեցներ եկել էին համերգի: Երկրորդ համերգը տալիս էին «Չիկո և Ֆրենդս» խումբը, ուզում եմ շեշտել, որ այս համերգին ներկա էին ջազ երաժիշտների խումբ` գյումրեցի երբեմնի ջազմենները, նրանք այսպիսի կարծիք հայտնեցին` այն, ինչ տասնամյակներ տարերային բնույթ էր կրում, հիմա հաստատուն, կայուն սկիզբն է մեկնարկում: Երրորդ համերգը տալու էր Շուշան Պետրոսյանը, սակայն բոլորիս հայտնի պատճառով այն հետաձգվեց: Շուտով մեր ակումբի հյուրը կլինի Լևոն Մալխասյանը և Մալխաս ջազ բրենդը»: Նշենք, որ ամսաթերթը հրատարակվելու է առանց հովանավորների ու պետական աջակցության:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Այ տղա կոլեգաներտ հանածոներ են ուղարկում էստեղ դու ջազ ես խաղացնում? այսինքն քեզ ինչ ասեմ քո թրաշի պռիչոսկից ել է երեվում թե դու ինչ տղա ես.