Թուրքիայից գաղթած ոչ մահմեդականները արձագանքել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքի կոչին, որով նա հորդորում էր նրանց վերադառնալ հայրենիք: Գրում է «Ռադիկալ» թերթը:
Նրանք ասել են, որ վերադառնալու հույս ունեն, սակայն դեռ շատ չլուծված հարցեր կան:
Հայկական հաստատությունների ներկայացուցիչ Կարո Փայլանն ասել է. «Նրանք, ովքեր հեռացել են այլընտրանք չունեին», – Փայլանը կարծում է, որ վերադարձը առաջին հերթին կախված է այն պայմանների փոփոխություններից, որոնց պատճառով այդ մարդկանց համար անհնար էր այլևս ապրել երկրում. «Եթե հարցի լուծման գործընթացը, որը շատ է քննարկվում այս օրերին, ձևավորվի ոչ թե թուրքերի և քրդերի հաշտեցման առանցքում, այլ բոլոր ժողովուրդների հաշտեցման առանցքում, որոնք ստիպված էին հեռանալ այս երկրից, դրանից հետո կներկայացնեք պայմանները, որոնցով հնարավոր կլինի, որպեսզի առանց քաղաքացիության մնացած այս մարդիկ վերադառնան», – Փայլանն ասել է, որ նրանք նման քայլեր են ակնկալում և՛ Թուրքիայի կառավարության, և՛ քրդական շարժման կողմից:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ