Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ պարզաբանում քրեակատարողական վարչությունից

Մարտ 22,2013 20:06

Ս/թ մարտի 22-ին Aravot.am-ու զետեղված «Երեւան քրեակատարողականի խցերը բացել են, կիլլերներին օղի հյուրասիրել» վերնագրով հրապարակման մեջ մասնավորապես նշվում է. «2008-ի հունվարի 5-13-ը ընկած ժամանակահատվածում, կեսգիշերին մոտ երկու արկղ օղի են բերում Երեւան քրեակատարողական հիմնարկ, բաց են անում խցի դռները, թե եկեք խմեք»:

Վերոգրյալի առնչությամբ հայտնում ենք, որ «լուրն» ակնհայտ չափազանցված է, իսկ ոգելից խմիչքի օգտագործման դեպքը տեղի է ունեցել 2007 թ. ամռանը: ՀՀ արդարադատության նախարարության կողմից կատարված ծառայողական քննության արդյունքում 31.08.2007թ. «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի երեք աշխատակից ծառայական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, ինչպես և` ծառայական լիազորությունները վերազանցելու համար ազատվել են ծառայությունից, մեկ ծառայողի նկատմամբ կիրառվել է «պաշտոնի իջեցում» կարգապահական տույժը, իսկ հիմնարկի պետին հայտարարվել է «խիստ նկատողություն»:

Ինչ վերաբերում է հայտարարությանը, թե «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից ոմանց կյանքին վտանգ է սպառնում, հարկ ենք համարում նշել, որ «տեղեկատվությունը» իրականությանը չի համապատասխանում:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031