Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես էի, Սաշիկն էր, Հովիկն էր…». Սերժ Սարգսյանի ասուլիսն ու «Սուտլիկ Որսկանը»

Մարտ 22,2013 20:38

«Արդեն 15տարի է՝ գերտերությունները Հայաստանից ստանում են՝ ինչ ուզում են: Քանի որ հանցագործ են, վախենում են իշխանազրկվելուց հետո հայտնվել ճաղերի ետեւում»,- այսօր այսպիսի ելույթ ունեցավ Ազատության  հրապարակում ազատամարտիկ, լրագրող, հրապարակախոս Սուրեն Սարգսյանը:

«Աշխարհի վերաբերմունքից ոգեւորված՝ Սերժ Սարգսյանն օրեր առաջ տարածեց իր ճառը, ես մի պահ մոռացա Հովհաննես Թումանյանին՝ իր «Սուտլիկ Որսկանը» ստեղծագործությունը գրելու համար: Հորս կնունքով, մորս ծնունդով, 5 ու 6 հոգով վեր կացանք մի օր գնացինք  որսի: Ես էի, Սաշիկն էր, Ռոբիկն էր, Հովիկն էր…Մի բան ուզում եմ  շեշտել, էս տարիները էդ մարդը չօգտագործեց իր կրթության տարրական աստիճանը բարձրացնելու համար՝ ոչ թե գնհատել, այլ՝ գնահատել, ոչ թե պտի, այլ՝ պիտի»,-ասաց լրագրողը:

Նա նշեց, որ ժողովուրդը փետրվարի  18-ին վերջ է դրվել Սերժ Սարգսյանի «աղանդավորական շարժման»: Սուրեն Սարգսյանը կոչ արեց մարդկանց զանգահարել բարեկամներին, հարազատներին, որ ապրիլի 9-ին գան:

Ի դեպ, ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով Սուրեն Սարգսյանի խոսքի այն հատվածին, որում վերջինս հայոց լեզվի դասեր էր տալիս Սերժ Սարգսյանին, նկատեց, որ այդ դեպքում ի’ր՝ Րաֆֆիի հայերենի հետ ինչե~ր պիտի անի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Աննա Վանաձորից says:

    Հարգելի Հռիփսիմե «Ես էի, Սաշիկն էր, Ռոբիկն էր, Հովիկն էր․․․»

  2. Հռիփսիմե Ջեբեջյան says:

    Կուղղեմ, շնորհակալություն: Տեղում եմ գրել, հավանաբար սխալ եմ լսել:

  3. Արմեն says:

    Հարգելի ազատամարտիկ, եթե սա է Ձեր խոսքը եվ թղթակցուհին թույլ չի

    վերարտադրել, ապա գոնե Հայաստանում եղեք ազնիվ, դուք ինչում եք մեղադրում

    Ս. Սարգսյանին եվ արդյոք դուք ունեք փաստեր, որ ես հավատամ ձեզ:

    Հակառակ դեպքում ոչնչով չեք տարբերվում անհիմն խոսողներից:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031