Քաղաքապետարանը թույլատրել է Րաֆֆի Հովհաննիսյանին ապրիլի 9-ին հավաք կազմակերպել Հանրապետության հրապարակում:
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում հանրահավաքին շնորհակալություն հայտնեց որակով, քանակով ժողովրդին. «Ով դեմ կանգնեց, հայաստանցի լինի, թե օտար, տերության նախագահ, թե դավաճան՝ ինքը մեղսակից է լինելու եւ պիտի զղջա, որովհետեւ այս պայքարը անտարակույս տանելու ենք դեպի հաղթանակ»:
«Արաբոյի Մանվելին տեսա Շահումյանում՝ զինվորների հետ աղոթք անելիս, հպարտ եմ ձեզանով, տղե՛րք»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Աշոտ Մանուչարյանի առաջարկը, բայց ոչ որպես վերջին ճշմարտություն, որովհետեւ ճշմարտությունը, ըստ նրա, պետք է որոշեն Ազատության հրապարակում. «Ով չարությամբ, խավարի մեջ խոսում է անծրագիր մոտեցման մասին, նրանք կա՛մ կզղջան, կա՛մ կմիանան: Այսօր զեկուցում եմ, որ պարոն Փաշինյանը, ով դիմել էր քաղաքապետարան՝ ապրիլի 9-ին Հանրապետության հրապարակում իրազեկված հավաք կազմակերպելու՝ քաղաքապետարանը դա ընդունել է՝ ի գիտություն»:
Պարոն Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ ապրիլի 5-ն կներկայացնեն «Բարեւ Երեւանի» ծրագիրը. «Այլեւս ոչ մի կուսակցություն չի մրցակցելու հայ ժողովրդի եւ Հայաստանի քաղաքացու հետ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ, անդրադառնալով հացադուլին, կոչ արեց յուրաքանչյուրին, որ մի կաթիլ զոհողություն անի, մասնակցի պայքարին եւ այն հաջողելու են: Նա տեղեկացրեց, որ կիրակից կիրակի ինքը ծոմ է պահելու. «Հանգիստ թողնենք թվաբանական թռիչքները, որովհետեւ հրապարակում, բոլոր քաղաքներում եւ գյուղերում, մենք միլիոններ ենք, միլիոններ: Այդ միլիոնը սկսում է մեկից, թող ոչ մեկը հեգնի թեկուզ մի քաղաքացու արժեքը մեր հանրապետությունում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ