Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորում է ձերբակալել իրեն:
Քիչ առաջ Ազատության հրապարակում, մինչ կսկսվեր Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը, միջադեպ սկսվեց ոստիկանների եւ երիտասարդ ակտիվիստների միջեւ, ովքեր փորձում էին Թումանյանի արձանի վրա՝ Ազատության հրապարակում փակցնլ ծիրանագույն ժապավեն՝ սկոչներով:
Ոստիկանները պոկում էին սկոչը, հրահանգում իջնել:
Կարդացեք նաև
Մոտ 20 րոպե բանակցություններից, միմյանց հրելուց հետո միջամտեց Արմեն Մարտիրոսյանը: Նա սկսեց բանակցել փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, սակայն ընդհանուր հայտարարի չեկան:
Քիչ անց փոխոստիկանապետը մոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ խորհուրդ տվեց հորդորել, որ ժապավենը իջեցնեն: Նա սկսեց հիշեցնել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում է, թե օրինապաշտ մարդ է, երիտասարդները օրենք են խախտում, ուստի ինչո՞ւ չի միջամտում:
Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց երիտասարդներին, բայց ոչ թե իջեցնել ծիրանագույն ժապավենը, այլ պահպանել խաղաղություն: «Ժառանգության» առաջնորդը նետեց փոխոստիկանապետին, որ երբ փետրվարի 18-ին զանգվածային ընտրախախտումներ եւ ընտրակեղծիքներ էին լինում, ոստիկանները այդ ժամանակ չմիջամտեցին ու օրենքը չպաշտպանեցին, հիմա օրենքը ժողովուրդն է, եւ եթե այդպես են ուզում երիտասարդներն իրենց հարգանքը մատուցել Թումանյանին, մեր մեծերին, ուրեմն թող մատուցեն:
Վալերի Օսիպյանը շարունակ փորձում էր Րաֆֆի Հովհաննիսյանին ասել, որ «դուք ոնց որ խառնում եք սաղ», սա ուրիշ խնդիր է, բայց Րաֆֆի Հովհաննիսյանն ի պատասխան նորից ձեռքերը հպեց իրար ու հանձնեց փոխոստիկանապետին՝ պահանջելով իրեն ձերբակալել կամ հեռանալ:
Բարկությունից նրա ձեռքերը դողում էին. «Ես այս անգամ ոչ թե խնդրում եմ, այլ պահանջում եմ, ի՛մ նկատմամբ կիրառեք պատասխանատվություն, խնդրե՛մ»,- ասաց նա ու հեռացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Փաստորեն պատասխանատվությունից առդեն խուսափում է և այդ լակոտները վաղ թե ուշ պիտի
կանչվեն ոստիկանություն….
Իսկ ինչպիսի հարգանք Թումանյանի նկատմամբ, այ թե ինչպիսի կրթվածություն ունի Ռաֆֆին,
հայեցի, ամերկյան ոչ հայկական դպրոց հաճախելով ու սա ՀՀ պաշտոնական լեզվին
չտիրապետելով ուզում է ՀՀ նախագահ իրեն կարգի:
Իսկ ինչ՞ու նարնջագույն դրոշ: Վտանգավոր է այդ մասին խոսե՞լ: Ապա ինչ՞ու ոչ մի լրագրող այդ հարցը չի շոշափում : Եթե դա նույն ուկրանիական նարնջագույնն է, ապա …… էլ ինչ հայրենասիրության և ազգասիրիթյան մասին են խոսում Ազատության Հրապարակում: Կարծում եմ այս հարցի շուրջ արժե խոսել….
Պարոնայք, եթե ուրիշ բան չեք գտնում Րաֆֆիին հանիրավի փնովելու, խորհուրդ կտամ ՀՀԿ-ի հայտնի տատիկին չընդօրինակել, թե չէ վաղ թե ուշ անպայման կհայտնվեք ծիծաղելի կացության մեջ: Ավելին չարժե ասել, կարծում եմ` ամեն ինչ բոլորի համար լույս օրվա նման պարզ ու հասկանալի է, ինչպես այն, որ դուք պարզապես շատ անհաջող պատվեր եք կատարում: Միայն այսօրվա դե ֆակտո իշխանությունները կարող են նման խղճուկ պատվեր տալ` ամեն կերպ վարկաբեկել Րաֆիին ու նրա շուրջ համախմբված ժողովրդական պայքարը:
Իսկ դու ում պատվերն ե՞ս կատարում ……. Պա՛րզ է, դու ՝՝համախմբված ժողորդի՛՛ պատվերն ես կատարում (չե՞ք հոգնել այս պոպուլիստական արտահայտությունից): Իսկ ով չի կիսում հրապարակում հավաքվածների կարծիքը նա դավաճան է, կաշառված ու հայրենիքը ծախում է թուրքերին …….100 հազարավոր դավաճաններ կան մեր ազգի մեջ, բանից պարզվում է ??????: